09:11 11.01.2018
Լեհաստանի կառավարական ենթահանձնաժողովը երկրորդ անգամ հայտարարել է, որ 2010թ-ին նախագահական օդանավում պայթյուն է տեղի ունեցել: Մարմինը Սմոլենսկում տեղի ունեցած վթարի հանգամանքները հետաքննում էր երկրորդ անգամ: Այդ մասին հայտնել է ենթահանձնաժողովի խոսնակ Մարթա Պալոնեկը:
«Ավիավթարների ուսումնասիրման հարցերով միջազգային փորձագետ Ֆրանկ Թեյլորը, նյութերի հետ ծանոթանալուց հետո, նշել է, որ Ty-154M օդանավի ձախ թևը վնասվել է ներսում տեղի ունեցած պայթյունից»,- ասել է Մարթա Պալոնեկը: Նա նաև նշել է, որ պայթյունի երկու աղբյուր է եղել՝ թևը և կենտրոնական սյունը: Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ առնվազն 3 պայթյուն է տեղի ունեցել:
2010 թ-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացան Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և օդանավում գտնված 96 հոգին: 2011թ.-ին հետաքննությունը հայտարարեց, որ վթարը տեղի է ունեցել շատ մեծ արագությամբ նվազագույն բարձրության իջնելու հետևանքով, որի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները:
2017-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունի վարկածը բլեֆ էր համարել: Իսկ մի քանի օր առաջ Լեհաստանում աշխատանքից ազատվել էր Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնիյ Մացերևիչը, որը այդ ավիավթարը ահաբեկչություն էր անվանել:
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...
11:35 10.04.2025
Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունելԿառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները […] ...
11:30 10.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար […] ...
11:21 10.04.2025
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենաԿառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...