19:40 15.08.2020
Թե ինչպես մանկական նախասիրությունը հասուն տարիքում կարող է դառնալ մասնագիտություն։ Մեր ակնարկի հերոսն օրինակներից մեկն է ,որին հաջողվել է մանկության խաղը վերածել բիզնես-գաղափարի։ Մանկության տարիների հավատարիմ խաղընկերները , որոնք անշունչ տիկնիկներն են եղել ,գյումրեցի Նարինե Մինասյանին ստեղծագործելու , նոր մասնագիտություն ձեռք բերելու առիթ են տվել։
Նարինեն իր տան փոքրիկ արհեստանոցում ձեռագործ տիկնիկներ է պատրաստում ,որոնք հրապուրում են ոչ միայն տիկնիկային թատրոնի հերոսներով ու գունեղ տիկնիկներով տարված երեխաներին։
Մանկության տարիներին բոլոր աղջիկ երեխաների անբաժան զրուցակիցն ու խաղընկերը լինում են տիկնիկները ։ Ամենասիրելի կերպարներին 30 տարուց ավելի է պահում է։ Հենց այդ մանկական տարիների հետաքրքրություններն էլ տարիներ անց Նարինեի մոտ դարձան յուրահատուկ տիկնիկներ պատրաստելու գաղափար:Բանկային ոլորտի նախկին մասնագետը գործի դրեց կար ու ձևի իր հմտություններն ու ստեղծեց իր հեղինակայն տիկնիկների առաջին օրինակները:
«Ես սկսեցի արդեն երևակայել ու իմը ներդնել տիկնիկների մեջ,այսինքն ստեղծել իմը՝ իմ պատկերացրած կերպարներով,հագուստներով և գույներով»,-նշում է Նարինեն ։
Ստեղծարար շնորհները առարկայացնելու առիթ են շրջապատում ապրող մարդիկ, կենդանիներն ու անգամ ամսագրերում պատկերված կերպարները,բայց տիկնիկագործի յուրօրինակ ստեղծագործությունները ծնվում են հեքիաթներ ընթերցելու ժամանակ:
«Հեքիաթների կերպարներով եմ շատ ոգևորվում ու էդ հեքիաթների կերպարները օգնում են,որ տիկնիկները ստեղծելիս ներթափանցեմ այդ կերպարի մեջ,իրեն ինչ որ բնորոշիչ գիծ փոխանցեմ»,-ասում է գյումրեցի տիկնիկագործը։
Գունեղ ու էկոլոգիապես մաքուր տիկնիկներ պատրաստելիս կարևոր է բնական հումքի , կտորի ընտրությունը։ Տիկնիկների ընտրանիում հատուկ շարք ունի հայկական մոտիվներով ու կերպարներով ։ Նախապես ուսումնասիրում է հայկական բնակավայրերին բնորոշ հագ ու կապի առանձնահատկությունները , ազգային կերպարներ ստեղծելիս այցելում է թանգարաններ։
Տարազով հագուստների վրա Նարինեն մանրանկարչությանը բնորոշ ասեղնագործ աշխատանք է կատարում, ընդգծում հայկական զարդանախշերով։Ներկայացնում է նաև իր աշխատատանքի դժվարությունները․
«Տարազային հագուստները ես ամբողջությամբ փորձում են ձեռքով պատրաստել և ինքնուրույն,ինչ որ հատվածներ Մարաշի ասեղնագործությունից եմ վերցրել,փորձել եմ բնօրինակին նմանեցնել,կան նաև խաչկարազարդ հագուստներ։Մանրակրկիտ աշխատանք է պահանջում հայկական տարազներով փոքրիկ հագուստներ կարելը »։
Հեքիաթին ու տիկնիկների հավատարմությանն հավատացող տիկնիկագործը երեխաների համար ստեղծում է բնական ու համոզիչ կերպարներ: Նարինեն նոր տեխնոլոգիայով ստեղծում է նաև ինտերիերային տիկնիկներ:Դրանք խաղալու համար չեն , այլ գեղեցիկ ու նուրբ հուշանվերներ են ։
«Նոր տիկնիկներս արտաքնապես նման են մարմարի,բայց իրականում հումքը ավանդական ,հասարակ բիազն է,բամբակյա կտորը , որոնք հատուկ մշակում անցնելուց և երանգավորվելուց հետո ստանում են տարբերվող ու առանձնահատուկ տեսք»,- պատմում է տիկնիկագործը։Նարինեն երազում է մեծ արհեստանոց ունենալու մասին, առաջիկայում կներկայացնի հայտնի նկարիչների մոտիվներով նոր տիկնիկներ։ Առաջին համագործակցությունը եղել է Մարիամ և Երանուհի Ասլամասյան քույրերի պատկերասրահի հետ։
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը11:08 28.11.2024
էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսինՆոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։ Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր, […] ...
11:00 28.11.2024
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Միածնաէջ Մայր Տաճրում կկատարվի նախատոնակ։ […] ...
10:52 28.11.2024
Իրանը հայտարարել է սպառնալիքների դեպքում Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի պատրաստակամության մասինԻրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու համար։ Այս մասին Պորտուգալիայի Կասկայս քաղաքում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի, բայց մենք դա չենք ուզում», – մեջբերում է նրա խոսքերը […] ...
10:42 28.11.2024
Որոնվում է տեսանյութում երևացող անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...
10:33 28.11.2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետՎիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը […] ...
10:24 28.11.2024
Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետոՄԱԿ-ի կառույցներն ու գործակալությունները կշարունակեն հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հետ հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Լիբանանի կառավարությանը և գործընկերներին: Զինադադարի առաջին օրը ՄԱԿ ՓԳՀ-ի 11 բեռնատարներ Բաալբեկի ավելի քան 3000 բնակիչներին մատակարարեցին առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ վերմակներ, ներքնակներ, ձմեռային բաճկոններ, սավաններ»,- նշվում է […] ...