Էթամ՝ ի՞նչ շփվեմ հետը, ասեմ՝ «տուշոնկա՞». Սեյրան Սարոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Էթամ՝ ի՞նչ շփվեմ հետը, ասեմ՝ «տուշոնկա՞». Սեյրան Սարոյան

12:48 19.06.2018

«Էլ ի՞նչ, էլ ի՞նչ պատիվ, Զատիկից հետո կարմիր ձուն ի՞նչ ես անելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանն՝ արձագանքելով Մանվել Գրիգորյանի նամակ-հայտարարությանը:

«Էլ ինչ պատիվ, էդ նամակների պատասխանը ո՞նց ա տալու, հա, թող ասի հիմա, հիմա թող էլի իրան ճղի, ասի՝ տուշոնկեն սենց եկավ մեր տուն, եսիմ ով բերեց, թափեց»,- նշեց նա:

Լրագրողները հիշեցրին՝ սնունդը շատ է եղել, դրա համար մի որոշ ժամանակ առաջնագիծ չեն տարել, ինչին գեներալն արձագանքեց.

«Մթոմ էնքան ուտելիք կա, ուտելիքն էնքան էր մնացել առաջին գծում, որ էդ էլ պահել են…»:

Դիտարկմանը, թե օրեր առաջ երկու գեներալներով թևանցուկ քայլում էին, արդյո՞ք այդ ժամանակ ընկերն իրեն ոչինչ չէր պատմել, չէր ասել՝ ինչու՞ է ԱԱԾ-ն իրեն տանում:

«Ես մտածել եմ՝ դե զենք, զինամթերք, էն էլ երկրապահի տանը ո՞նց կարա չլինի, ծեմ բոլե, մտածում էի՝ հիվանդ ա, ասում էի՝ մի բան չլինի, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ էդ մարդը էդքան կցածրանա»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞՝ ճշմարտությունն այլ լինի, պարզվի՝ Գրիգորյանը մեղավոր չէր, ինչին Սարոյանը պատասխանեց.

«Էդ ի՞նչ էր, մի հատ պիստալե՞տ էր, բերին-գցին Մանվելի պահեստները, հա՞: Ո՞նց կարամ՝ ինձի կեղծեմ, սաղ աշխարհը գիտի՝ հերս էլ լինի, պիտի ասեմ»:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ստուգումներ կսկսվեն նաև իր պահեստներում, նա ասաց.

«Ա, ես պահեստ ունե՞մ, որ անեն… Ես զենքն ինչ եմ անում, էթում ենք սահման, տեղում կտան, էլի: Ապրիլյանի ժամանակ դաժե էն շորերը, որ տված էին տղերքին, ասել եմ՝ տանում եք, ինչ անեք, տղերք, հանձնում եք»:

Պատգամավորը նշեց, որ եթե ժամանակին այս ամենի մասին տեղյակ լիներ, կխայտառակեր Գրիգորյանին: Հարցին՝ փաստորեն չի ճանաչել իր ընկերոջը, նա պատասխանեց.

«Հերը տղուն չի ճանաչում, տղեն հորը՝ հազար տարի իրար հետ ապրած, ո՞նց կարող ա՝ ես տենց բան իմանայի, խայտառակ չանեի, որ իմանայի, հիմա նոր էի խայտառակ արե՞լ»:

Սարոյանից հետաքրքրվեցին՝ այսուհետ ընկերոջ հետ շփումը չի՞ շարունակելու: Պատգամավորն արձագանքեց.

«Ո՞նց, ի՞նչ ձևի, էթամ՝ ի՞նչ շփվեմ հետը, ասեմ՝ տուշոնկա՞ … ի՞նչ ասեմ, էդ ի՞նչ ես ասում, ես էդքան ցածր մա՞րդ եմ. ես իմ հորից էլ կհրաժարվեմ»:

Գեներալն ասաց, որ հիասթափված է, քանի որ աշխարհում ամենավատ բանն այն է, որ հարազատ մարդու են կորցնում:

«Ֆիրմաներ ուներ, աշխատում էին, շինարարական, ասֆալտ սարքելու ֆիրմաներ, շուկաներ, ամեն ինչ ուներ, Մանվելը ի՞նչ չուներ, մնացել էր էդ տուշոնկի՞ն…ինչի՞ գողնար, պետությունն իրան ամեն ինչ տվել ա, ընձ էլ՝ գինու գործարան, իրան՝ շուկա, ամեն ինչ տվել ա, խի՞ էս պետությունը մեզ թողել ա սոված, որ մենք պետք ա էթայինք տուշոնկա գողնայինք, ամոթ չէ՞ր բա էս, խայտառակություն արեց, թողեց»,- ասաց նա:

Սարոյանը շեշտեց՝ այլևս ոչ մեկին չի հավատում, ոչ մեկին չի օգնելու, ոչ մեկի վրա հույս չի դնելու: Իսկ նրանց, ովքեր բանակից գողություն են արել, դիմեց կոչով.

«Բանակից ինչ գողցեր եք, տարել եք ձեր տները, բերեք, հետ տաք բանակին, նայեք Մանվելին, խղճացեք ձեզի, ցեպոչկեն գալու ա ձեզ հասնի: Տարեք հետ տվեք, թե չէ՝ չեք մարսելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP