«Գյումրի» ԲԿ-ում վերսկսվել են պլանային վիրահատությունները․ հետաձգումների պատճառը կորոնավիրուսի դեպքերն էին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

«Գյումրի» ԲԿ-ում վերսկսվել են պլանային վիրահատությունները․ հետաձգումների պատճառը կորոնավիրուսի դեպքերն էին

19:39 13.08.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնում վերսկսվել են պլանային վիրահատությունները,որոնք դադարեցվել էին կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճով պայմանավորված: Արտակարգ դրության պայմաններում բժշկական կենտրոնը մինչ այդ սպասարկում էր միայն անհետաձգելի դեպքերը, իսկ բազմապրոֆիլ ուղղվածության բոլոր  պլանային վիրահատությունները հետաձգվել էին։ Հիվանդանոցը փորձում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին։ Տեսակցությունները բացառված են, հիվանդների սնունդն ու անհրաժեշտ պարագաները փոխանցվում են  բուժաշխատողների միջոցով:

Համաճարակային իրավիճակը նոր կարգուկանոն է թելադրել բուժկենտրոնում, ամբողջ շենքը իր բոլոր   բաժանմունքներով հատուկ գունային տարբերանշաններով գոտիավորվել են` ցածր ռիսկայինից մինչև կարմիր գոտի:

«Բարձր ռիսկային գոտի կա, կարմիր գոտի կա, որտեղ ընդհանրապես արգելվում է մտնել, օրինակ՝ տրիաժ ծառայությունը։ Միջին գոտիներ կան, որտեղ արդեն պաշտպանիչ արտահագուստով է թույլատրվում մտնել, ակնոցներով ու դիմակներով»,- նշեց «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Անվտանգության կանոնները պահպանելով, բժշկական կենտրոնն արդեն 20 օր է միայն անհետաձգելի դեպքերը չէ որ սպասարկում է։ Վերսկսել են պլանային վիրահատությունները, որոնք չէին կատարում մարտ ամսից:

«Էն հիվանդները, որոնք գալիս են պլանային վիրահատությունների համար, նախապես ունենում են իրենց հետ  հանձնված կորոնավիրուսի թեստի պատասխան, ոչ ուշ, քան 48 ժամվա հնության հանձնված թեստի բացասական պատասխանով կամ տեղում են թեստավորվում»,- ընթացակարգի մանրամասները ներկայացրեց «Գյումրի» ԲԿ-ի գլխավոր բուժքույր Արուսյակ Գևորգյանը։

Կորոնավիրոուսով նոր վարակվածության դեպքերը մարզում թեև նվազում են արձանագրում,բայց  բուժկենտրոնը դեռ շարունակում է Covid-19-ով վարակված հիվանդների ընդունել, առանձնացված գործող տրիաժ ծառայությունում: Դադարեցված պլանային վիրահատությունների դադարեցման հետևանքով բուժհաստատությունում ֆինանսական խնդիրներ են առաջ եկել:

«70 տոկոս կորուստ է եղել, էդ կորուստի պատճառով մենք վարկ ենք վերցրել, պետության կողմից վճարվում է վեց տոկոսը, մյուս վեց տոկոսը մենք ենք տալիս։ Մոտ 130 միլիոն դրամի կարգի գումարի մասին է խոսքը»,- նշում է Արմեն Իսահակյանը։

Վարկերի օգնությանը դիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ մինչև տրիաժ ծառայության թույլտվությունը, բուժկենտրոնը սպասարկել է ծանր հիվանդների, որոնք վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվում արդեն  Covid-19-ի դրական թեստով։ Նման հիվանդների բուժծառայության համար ֆինանսավորում նախատեսված չի եղել։

«Մենք ունեինք կուտակված մոտ 30-40 հիվանդների, որոնք չէին վճարվել։ Էդ ամբողջ հիվանդությունների պատմության նկարագրերը հրաման տալուց հետո պետությունը ընդունել է և ամբողջությամբ ֆինանսավորվել է՝ օրը 15 հազար դրամ»,- ասաց բուժհաստատության տնօրենը։

Առանձնացված տրիաժ բաժանմունքում այժմ 14 հիվանդ կա հոսպիտալացված, նրանցից 8-ը` ծանր թոքաբորբ ախտորոշումով, բայց թեստավորման բացասական արդյունքով։

Բաժանմունքներում ստացիոնար բուժում ստացողների թիվն ավելացել է պլանային վիրահատությունների վերսկսմամբ պայմանավորված:

Այս ընթացքում կենտրոնի բուժանձնակազմի մոտ 40 տոկոսը վարակվեց կորոնավիրուսով, մի մասը հիվանդանոցային, որոշներն էլ տնային մեկուսացման պայմաններում բուժում ստանալուց հետո վերադառնում են աշխատանքի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

BACK_TO_TOP