«Ֆեյսբուք» ընկերությունը կարող է տուգանվել 500 մլրդ դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

«Ֆեյսբուք» ընկերությունը կարող է տուգանվել 500 մլրդ դոլարով

17:19 13.08.2020

«Ֆեյսբուք» ընկերությանը մեղադրանք է առաջադրվել «Ինստագրամ»-ի միջոցով ավելի քան 100 մլն օգտատիրոջ կենսաչափական տվյալները հավաքագրելու համար:  Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Business Insider պարբերականին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ «Ինստագրամ»-ում օգտագործվում է գործիք, որը հնարավորություն ունի ճանաչելու օգտատերերի դեմքերը և դրանք արխիվացնելու տվյալների բազայում: Ենթադրվում է, որ սոցիալական էջը  ավտոմատ սքանավորում է օգտատերերի լուսանկարներում առկա մարդկանց դեմքերը, որոնք նույնիսկ կարող է Instagram չեն օգտագործում։

Պարբերականը մեջբերել է մեղադրանքի բովանդակությունը, որտեղ ասվում է.

««Ֆեյսբուք»-ը հավաքում է «Ինստագրամ»-ի օգտատերերի պաշտպանված կենսաչափական տվյալները և օգտագործում դրանք՝ կատարելագործելու համար մարդկանց դեմքերի ճանաչման հնարավորությունները սեփական պրոդուկտներում` այդ թվում «Ֆեյսբուք»-ի հավելվածում: Ընկերությունը դա անում է առանց օգտատիրոջը ծանուցելու և առանց տեղեկատվություն տրամադրելու, ինչը հակասում է ԱՄՆ Իլինոյս նահանգի օրենսդրությանը»:

Նշվում է, որ ԱՄՆ Իլինոյս նահանգի օրենսդրության հավաձայն՝ «Ֆեյսբուք»-ը  խախտման համար ստիպված է վճարել 1-5000 դոլար, իսկ տուգանքի ընդհանուր չափը կարող է հասնել մինչև 500 մլրդ դոլարի:

«Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչ Ստեֆանի Օտեյը հերքել է մեղադրանքը:

 «Առաջադրված մեղադրանքը անհիմն է: «Ինստագրամ»-ում չի օգտագործվում տեխնոլոգիա, որը կարող է ճանաչել դեմքերը»,- ասել է նա:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բալահովիտ գյուղում

08:46 27.11.2024

Հրդեհ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

BACK_TO_TOP