Ես ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ. Շառլ Ազնավուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Ես ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ. Շառլ Ազնավուր

18:51 10.01.2018

Հայազգի լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն օրերս հարցազրույց է տվել ֆրանսիական Le Telegramme-ին և խոսել երգի, փառքի և Բոբ Դիլանի մասին:

Երգը՝ որպես կենսակերպ

Վստահ եմ՝ բացի այս աշխատանքից ես չեմ կարող ուրիշ բան անել: Ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպես իմ կինն է ասում, երգն իմ օդն է իմ սիրուհին:

Փառքի մասին

Ես երբևէ չեմ պատկերացրել, որ այսքան մեծ փառքի կհասնեմ: Նշեմ, որ նախ և առաջ չեմ էլ երազել այդ մասին: Ես պարզապես ցանկանում էի անել մի աշխատանք, որը երկար կձգվի, իսկ փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ:

Երգը տեքստ է

Կոմպոզիտորը պետք է հարմարվի իր տեքստի երկարությանը և արդյունքում մեղեդին, բնականաբար, ձգվում է: Եթե չափազանց երկար է, այն չի աշխատում : Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց անհրաժեշտ է գտնել դյուրացումներ, էլիպսներ …

Ֆրանսիական երաժշտության հսկան

Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ ես անկասկած ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտեն և Վիկտոր Հյուգո, Մոլիեր և իհարկե ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ: Այս ամենին զուգահեռ ես նաև կատակերգակ եմ՝ ժեստերի ու դեմքի արտահայտությունների միջոցով իմ երգերը ես կենդանացնում եմ:

Մեր ժամանակների լավն ու վատը

Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Կոչվում է «Մենք պարում ենք ժամանակով»: Ես խոսում եմ բռնության, մարդկային արժեքների կորստի, ամեն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով տարածված վախկոտության վերաբերյալ, որտեղ հնարավոր է թաքնվել և վատը խոսել  ողջ աշխարհի մասին: Էլ չխոսեմ մի քանի չափազանց գռեհիկ յեռուստածրագրերի մասին:

Բոբ Դիլանի, Նոբելյան մրցանակի և նախանձի մասին

Ես շատ ուրախ եմ Բոբի համար, իսկ ինձ այդ մրցանակը բացարձակ պետք չէ, քանի որ ես արդեն ունեմ տանը մրցանակ՝ իմ կինը, նա շվեդուհի է:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP