18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
Մինչև 2014 թվականը Ադրբեջանի բանակը հաճախ դիմում էր դիվերսիաների։ Դրանք պատճառ էին դառնում մարդկային զոհերի երկու կողմից։ Ադրբեջանում դրան սովորական էին վերաբերվում, Հայաստանում` ոչ։ Հաջորդ փուլերն էին ականանետային, ապա ծանր հրետանային, ապա նաև տանկային մարտերը։ Վերջում՝ Ապրիլյան պատերազմը։ Հետո՝ հարաբերական հանգիստ, որը նորից խախտվեց դիվերսիայով։
2017 թվականի փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական բանակի միանգամից երկու դիվերսիոն խումբ բացահայտ հարձակման է անցնում արցախյան առաջնագծի երկու ուղղություններում։ Երկու խումբն էլ պատվական ծեծ են ուտում։ Ադրբեջանցիները մի մասը անշնչացած մնում է միջդիրքային գոտում, մի մասը փրկվում է փախուստի դիմելով։ Դիվերսիաները կասեցվում են հայկական կողմում դրված տեսադիտարկման համակարգերի շնորհիվ, որոնք թշնամու առաջխաղացումը հայտնաբերում են վաղօրոք։
Գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ապացուցում են, որ հարձակվողը հենց ադրբեջանական կողմն է։ Բայց որ ավելի կարևոր է՝ հուշում են, որ ադրբեջանական կողմի համար այսուհետ դժվար է լինելու հաջող դիվերսիաներ իրականացնելը։
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով, կարելի է ասել՝ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան: Վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը», — հունիսի 6-ին հայտարարում է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։
Կարծես դիտավորյալ ադրբեջանցիները դիվերսիայի փորձ են անում հրամանատարի ասուլիսից երկու շաբաթ անց՝ հունիսի լույս 22-ի գիշերը։ Նորից՝ անհաջող։ Ադրբեջանցիները մարտադաշտում են թողնում իրենց զենք ու զրահն ու հեռանում։ Դրանից հետո և մինչև հիմա Պաշտպանության բանակն այլևս չի հաղորդել ադրբեջանական կողմից ներթափանցման որևէ փորձի մասին։
Մայիսի 15-ին ադրբեջանական բանակը իսրայելական «Սպայկ» կառավարվող հրթիռով կրակում ու վնասում է (ադրբեջանական կողմի պնդմամբ՝ խոցում է) Պաշտպանության բանակի ՀՕՊ տեխնիկան, որ մոտ էր առաջնագծին։ Հայկական կողմն ընդունում է, որ նման միջադեպ եղել է, տեխնիկան վնասվել է։
Պատասխան հարվածն ու հաջորդող գործողությունները տևում են 2-3 օր։ Կիրառված սպառազինությունը հասնում է մինչև Դ-44 հրանոթների և 120 մմ ականանետների (եզակի դեպք տարվա ընթացքում), իսկ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական զինուժը կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Հայկական կողմը սա ոչ հերքում, ոչ էլ հաստատում է։ Ավելի ուշ, այլ առիթով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հաստատում է, որ հարվածային ԱԹՍ-ների մշակումներ Հայաստանում իրականացվում են։
Մայիսի 17-ին հրապարակվում է Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունների տեսագրությունը. հայկական զինուժը թիրախավորում ու խոցում է հակառակորդի ՌԷՊ և կապի հանգույց, ինչպես նաև «Օսա» համակարգի լիցքավորման մեքենա։
Տեսանյութում երևացող բնակավայրը ոգևորում է ադրբեջանական կողմին, որը սկսում է հայտարարել, թե հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակավայր։ Սակայն Razm.info կայքում հրապարակված քարտեզ-սխեման ցույց է տալիս, որ իրենք՝ ադրբեջանցիներն են իրենց ռազմական տեխնիկան տեղակայել բնակավայրի մոտ։ Նման պարագայում հայկական կողմը մեղավոր չէ խաղաղ բնակիչների կորուստների համար։ (Ադրբեջանի զինված ուժերի նման վարքին ականատես ենք եղել նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ, ականատես ենք լինում նաև ավելի ուշ, ինչի մասին ստորև)։
Եզակի դեպք. կողմերին հանգստության կոչ անելիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավասարության նշան չեն դնում, շեշտում են, որ գործողությունները սկսել է Ադրբեջանը, և որ հայկական կողմի հարվածները դրա պատասխանն են եղել։
Ադրբեջանական բանակի ՌԷՊ-կապի հանգույցը և «Օսա» համակարգի լիցքավորման մեքենան՝ քարտեզի վրա տեղորոշմամբ (նշված են նաև ՊԲ հրապարակած տեսանյութի համապատասխան վայրկյանները)
Հունիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարում է, որ երկրի բանակը խոշորագույն զորավարժություն է իրականացնելու նույն ամսվա 19-24 հատվածում։ Ներգրավվելու է 23 հազար զինծառայող, մեծ թվով զինտեխնիկա (Ադրբեջանի զինուժի՝ վերջերս անցկացրած խոշոր վարժանքների ժամանակագրությունը՝ ստորև)։ Քիչ է, որ Ադրբեջանն այս զորավարժությունը կազմակերպում է միջազգային համաձայնության խախտմամբ, դեռ զուգահեռ լարվածություն է մտցնում առաջնագծում. կիրառում է ականանետ, որից հայկական կողմը մարդկային կորուստներ է ունենում։
Հունիսի լույս 22-ի գիշերը Ադրբեջանի զինուժը փորձում է նաև դիվերսիա իրականացնել, որը, ինչպես վերը նշվեց, արդյունք չի ունենում։ Ադրբեջանական բանակի զորավարժության ավարտից հետո լարվածությունը համեմատաբար թուլանում է, իսկ հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի սադրանքն անպատիժ չի մնացել.
«Միայն վերջին 10 օրվա գործողությունների արդյունքում Ադրբեջանի բանակն ունեցել է 8 զինծառայողի հաստատված կորուստ։ Չհաստատված կորուստների քանակը շատ ավելի մեծ է»։
Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինուժը Արցախի առաջնագծի մի քանի ուղղություններով սկսում է կրակել ականանետներով ու նռնականետներով: Ալխանլու գյուղում տեղակայված դիրքերից ադրբեջանական բանակը կրակում է նաև TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Պաշտպանության բանակը ձեռնարկում է պատասխան գործողություններ, ինչից հետո ադրբեջանական կողմը տեղեկություններ է տարածում, որ հայկական կողմի կրակոցներից այդ գյուղում զոհվել է քաղաքացիական երկու անձ, որոնցից մեկը՝ մանկահասակ աղջիկ։
Հայկական կողմը, սակայն, ցույց է տալիս, որ եթե եղել են քաղաքացիական զոհեր, ապա մեղքը բացառապես ադրբեջանական կողմինն է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բանակն իր դիրքերը տեղակայել է հենց գյուղի տարածքում, ինչը նշանակում է, որ եթե Արցախի դիրքերից փորձեն խոցել այդ դիրքերը, հնարավոր են նաև տուժածներ քաղաքացիականների շրջանում։
«Երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են», — նշվում է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
Փաստացի, ադրբեջանական բանակը թաքնվում է իր բնակչության թիկունքում, որպեսզի հենց քաղաքացիական զոհեր լինեն, մեղքը բարդի հայկական կողմի վրա։ Սա կրկնվող սցենար է ադրբեջանական կողմում, ինչն ապացուցված է քարտեզներով ու Պաշտպանության բանակի նկարած տեսանյութերով, որոնցում երևում է գյուղերում տեղակայված ադրբեջանական զինտեխնիկան։
Լարվածությունը շարունակվում է ևս մի քանի օր։ Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական զինուժը Արցախի հայկական դիրքերին կրակում է նաև Դ-44 տիպի ու տարվա ընթացքում միակ անգամը՝ Դ-30 տիպի հրանոթներով։
Ավելի ուշ հայտնի է դառնում, որ այդ օրն ադրբեջանական կողմից նաև մահապարտ անօդաչու թռչող սարք է արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ։ Խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվում սարքն արտադրող Aeronautics իսրայելական ընկերությունը, որի մասնագետն անձամբ էր կիրառել սարքը հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս սկանդալից հետո է, որ կասեցվեց իսրայելական ընկերության կողմից նմանատիպ սարքերի արտահանումն Ադրբեջան, իսկ միջադեպի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է մինչև օրս։
Տարին հատկապես աչքի է ընկնում հյուսիս-արևելյան (Տավուշ-Գեղարքունիք) և հարավ-արևմտյան (Նախիջևան) ուղղությունների հանգստությամբ։ Նախորդ տարիներին այստեղի լարվածությունը քիչ էր զիջում Արցախի առաջնագծին, կիրառվել են մինչև 120 մմ ականանետներ, եղել են դիվերսիաներ և այլն։ Սակայն այս տարի ադրբեջանական կողմը իրեն համեմատաբար հանգիստ է պահել այս ուղղություններում։
Պաշտպանության բանակի կայքի տվյալներով՝ ամբողջ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել ու Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է մոտ 14 հազար անգամ՝ արձակելով 180 հազար կրակոց։ Հետաքրքիր է, սակայն, որ հրադադարի խախտումներից 9 հազարը, և կրակոցներից 121 հազարը բաժին է ընկնում առաջին կիսամյակին։
Պաշտպանության բանակի շաբաթական ամփոփագրերում որոշ տվյալներ բացակայում են, բայց եղած թվերն էլ վկայում են, որ վերջին երեք տարիների առավել տևական, հիմնականում հանգիստ իրավիճակն առաջնագծում եղել է 2017 թվականի երկրորդ կեսին։
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել19:16 22.11.2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետՆոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...
19:09 22.11.2024
Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...
19:04 22.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...
18:58 22.11.2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկմանԴատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...
18:49 22.11.2024
Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստումՏեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […] ...
18:44 22.11.2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել էՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...