16:17 10.08.2020
Առափիի մետաղական կամուրջն այլևս տեղական նշանակության նորահայտ հուշարձան է: Այս մասին որոշում է կայացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում: Իսկ նման որոշման հիմք են հանդիսացել կամուրջի պատմական նշանակությունը և, որպես ենթակառուցվածք, յուրօրինակ ճարտարապետական լուծումները: Այն գտնվում է Գյումրիից Առափի գյուղ տանող ավտոճանապարհին՝ Ախուրյան գետի վրա: 1877 թվականին կառուցել են ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի զինվորականները՝ տեղացի արհեստավորների օգնությամբ: Մետաղյա կամուրջն իր կառուցվածքով Հայաստանում առաջինն է:
Մետաղական կոնստրուկցիայով ու քայքայված երթևեկելի մասով կամուրջն արդեն 40 տարի է չի օգտագործվում: Մինչև 70-ականների վերջը միակ ճանապարհն է եղել, որը Գյումրին կապել է հարևան Առափի, Ոսկեհասկ, Հայկավան ու Ախուրիկ գյուղերին: Սահմանամերձ այս համայնքներ մուտքն այդ տարիներին անցագրերով է եղել: Իսկ վերահսկողությունը վստահված է եղել ռուս սահմանապահներին: Կամուրջը ևս ռուս զինվորականների պատվերով է կառուցվել 1877-ին՝ ռուս-թուրքական պատերազմից առաջ: Այս մասին վկայում են արխիվային փաստաթղթերը, որոնք հայտնվել են «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարի հավաքածուում:
«Ռուսական զինվորական արխիվից փաստաթղթեր գտանք, որոնք զինվորական հաշվետվություն են Ալեքպոլում 1877-ի ռուս-թուրքական պատերազմի նախաշեմին կատարվող ինժեներական աշխատանքների վերաբերյալ: Փաստաթղթերում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է կառուցվել այս կամուրջը քարտեզներով, տեղանքով, նկարներով և հասկացանք, որ մի քանի տարի հետո, երբ իր հիմնական ռազմական նշանակությունը խաղացել է Կարսի գրավման ժամանակ, Ալեքպոլի գավառում ծառայել է որպես ներքին նշանակության կամուրջ: Այդ կամուրջը հիմա անձեռնմխելի հուշարձան է և ինչպես բոլոր հուշարձանները, ենթակա է պահպանության»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
Կամուրջի ինժեներական աշխատանքների հաշվետվության արխիվային փաստաթղթերը և վերակառուցումից հետո, շահագործման հանձնելու օրն արված լուսանկարը ապացուցում են կամրջի պատմական ու ճարտարապետական նշանակությունը: 1877-ին նույն այս կամրջով է անցել ռուսական բանակը և գրավել Կարսը: Այն եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհը: Իսկ ճարտարապետական լուծումները խոսում են ալեքպոլցի դարբինների յուրօրինակ աշխատանքի մասին:
«Այս կամուրջի յուրահատկությունը նրանում է, որ կառուցված է շատ պինդ և առանց զոդման աշխատանքների, հատուկ ամրակներով: Մոտավորապես դիմանում է մինչև 100 տոննա ծանրությանը: Այդ մասին կրող կոնստրուկցիաների վրա անգամ գրառում կար: Կամուրջը թալանի ընդհանրապես չի ենթարկվել: Վերևի հարկը ծածկված է եղել տախտակներով, որոնք փտել են: Երկաթյա կոնստրուկցիաները լրիվ շահագործման ենթակա են: Մնում է վրայի շերտը փոխել և կարելի է շահագործել նորից կամուրջը»,- Shantnews-ին ասել է Առափիի գյուղապետի տեղակալ Ավետիք Պոլեյանը:
Անցած տարվա հոկտեմբերին էր «Շիրակ կենտրոնի» ղեկավարը կամրջին պահպանվող հուշարձանի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ է հանդես եկել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է և եկել այն եզրակացության, որ կամուրջը իր տեսակով եզակի կառույց է: Այլևս այն համարվում է տեղական նշանակության նորահայտ հուշարձան: Այս կարգավիճակը նաև նշանակում է, որ այն ենթակա է պահպանության և վերակառուցման դեպքում, ճարտարապետական տեսքը նույնն է լինելու:
Առափիի գյուղապետարանը մինչ այս կամրջի վերակառուցման համար երբևէ չի դիմել: 80-ականներին նոր կամուրջ է գյուղում կառուցվել, որը փոխարինել է հնին: Հիմա այն արդեն որպես պատմական հուշարձան ենթակա է վերակառուցման: Շիրակի մարզում բազմաթիվ այլ կառույցներ ու խաչքարեր կան, որոնք հավակնում են նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստանալ:
«Յուրաքանչյուր գյուղում, առանց չափազանցության, որտեղ անգամ եկեղեցի չի պահպանվել, բայց 12-13-րդ դարերի խաչքար կա, ինչ-որ մեկի բակում: Գյուղերից մեկում, որտեղ մենք աշխատում ենք երևի Հայաստանում առաջին պահպանված ձիթհանը կա՝ իր կառույցներով, ձիթհանով: Պետությունը պետք է յուրաքանչյուր գյուղում ցուցակագրի, հաշվառի ինչ ունի, ինչ հուշարձան կա, որն ունիկալ է ու տվյալ ժամանակների կյանքն է արտացոլում »,- ասել է Վահան Թումասյանը:
Շիրակի մարզի այն գյուղերում, որոնք տեղահանությունների չեն ենթարկվել, ըստ մասնագետի, անպայման կգտնվի կառույց կամ այլ ենթակառուցվածք, որը կարելի է համարել հուշարձան: Ինչքան դեռ չբացահայտված կամ չգրանցված հուշարձաններ կան: Ստույգ թիվը հնարավոր կլինի պարզել միայն հաշվառում կատարելուց հետո:
08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում08:46 27.11.2024
Հրդեհ Բալահովիտ գյուղումՆոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...
08:40 27.11.2024
ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունըԼիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...
08:30 27.11.2024
Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...
08:25 27.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:20 27.11.2024
Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներՍպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
08:15 27.11.2024
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al NaharԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...