14:32 10.08.2020
Ուժի մեջ են մտել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններն ու նոր նախագծերը: Համաձայն դրանց՝ ավելացել է երեխաների ծննդյան միանվագ գումարը, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Նպաստի իրավունք կստանան նաև գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք, որոնց բալիկները ծնվել են այս տարվա հուլիսի 1-ից հետո, կամ դեռ չի լրացել փոքրիկի 2 տարեկանը: Իսկ նպաստի չափը՝ 18.000 դրամի փոխարեն կազմում է 26․500 դրամ: Օրենքի փոփոխությունները միտված են խթանելու ծնելիության աճը, որի ցուցանիշները ցածր են հատկապես հեռավոր գյուղերում: Օրինակը Աշոցք խոշորացված համայնքի մեծ գյուղերից Ղազանչին է:
Ղազանչեցի 29-ամյա Նաիրան ֆլորիստ-դիզայներ է: Ամուսնացել է, ընտանիք կազմել ու աշխատանքն իր համար երկրորդական պլան է մղվել նաև գյուղական հոգսերի ծանրաբեռնվածության պատճառով: Նաիրան սպասում է իր առաջնեկին: Փոքրիկը ծնվելու է մեկ ամսից: Գյուղաբնակ չաշխատող այն կանայք, որոնք մայրանալու են կամ փոքրիկի 2 տարին դեռ չի լրացել, երեխայի խնամքի նպաստ են ստանալու:
Նման ծրագիր առաջին անգամ է կիրառվում գյուղական համայնքներում բնակվող չաշխատող մայրերի համար: Այս փոփոխությունների արդյունքում մինչև երեխայի 2 տարին լրանալն ընտանիքը կօգտվի 26․500 դրամ ամսական նպաստից: Գումարի չափն ավելին է աշխատող մայրերի համար: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող և ֆիզարձակուրդում գտնվողները կստանան ամսական 53.000 դրամ:
Նպաստի նշանակումը շատ երեխաներ ունենալու խթան չէ, բայց թեթևացնում է ընտանիքների հոգսը:
«Աշոցք խոշորացված համայնքում 2019-ին 34 երեխա է ծնվել, այս տարի սպասում են 35 երեխայի ծնունդի: Երեխաներին ոնց են պահելու, մեծացնելու, երբ գյուղերում աշխատանք չկա, կամ ընտանիքում մեկն է աշխատում։ Այս ծրագրերով չեմ ասում բոլոր հոգսերն ու խնդիրները կլուծվեն, բայց, ամեն դեպքում, դրական ազդեցություն կունենան»,- ասում է Աշոցք համայնքի ղեկավարի օգնական Տիգրան Հակոբյանը։
Փոխվել է նաև երեխայի ծննդյան միանվագ գումարների տրամադրման կարգը: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխայի համար միանվագ նպաստի չափը ևս բարձրացել է: Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում սահմանվել է 300 հազար դրամ միանվագ նպաստ՝ նախկին 50 և 150 հազարի փոխարեն:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...