Մասնագետն անվանել է այն գործոնը, որը 30 անգամ ավելացնում է քաղցկեղի զարգացման վտանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մասնագետն անվանել է այն գործոնը, որը 30 անգամ ավելացնում է քաղցկեղի զարգացման վտանգը

23:13 05.08.2020

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել է այն գործոնների մասին, որոնք ազդում են քաղցկեղի առաջացման վրա: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Նա նշել է, որ ժառանգականությամբ կարելի է բացատրել ուռուցքային հիվանդությունների զարգացման շուրջ 15 տոկոսը, մինչդեռ տարիքի և կենսակերպի հետ կապված մուտացիաները մեծ նշանակություն ունեն:

Մասնավորապես, բժիշկն ընդգծել է, որ ծխելը 30 անգամ ավելացնում է քաղցկեղի որոշակի տեղակայումներով հիվանդանալու ռիսկը, իսկ ալկոհոլը լրացուցիչ մեծացնում է այդ ռիսկերը:

«Տեսնում ես, որ ընդհանուր առմամբ ընտանիքը ժառանգականորեն  առողջ է: Այնուհետև առաջանում է թոքի, միզապարկի քաղցկեղ: Պարզվում է՝ առկա են վտանգավոր սովորույթներ»,- բացատրել է ուռուցքաբանը:

Նա հավելել է, որ օրգանիզմը կարող է «ուշքի գալ» ծխելը թողնելուց 10 տարի անց միայն: Կիպրինը նաև ասել է տարիքի դերի մասին՝ նշելով, որ 65 տարեկանից հետո մարդկանց յուրաքանչյուր 5 կամ 10 տոկոսի մոտ ավելանում է բջջային մուտացիաների քանակը, որոնք իմունիտետն այլևս հնարավոր չէ զսպել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP