Գյումրիում հիմնանորոգվող փողոցներում նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ ներքին կոմունիկացիաները քայքայված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրիում հիմնանորոգվող փողոցներում նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ ներքին կոմունիկացիաները քայքայված են

11:50 05.08.2020

ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող մի քանի փողոցներում շինարարությունը չսկսած՝ դադարեցվել է։ Հողային աշխատանքների ընթացքում արդեն ի հայտ է եկել ջրատար ու կոյուղատար ցանցերի քայքայված վիճակը, որոշ հատվածներում արտեզյան ջրերը բարձրացել են:

Հիմա Օզանյան, Պուշկին և Սունդուկյան փողոցների համար կատարվում են նախագծային փոփոխություններ։ Մինչև նորացված նախագծերը կհասնեն շինարարներին, հին ջրագծերի ապամոնտաժումն են սկսել, ինչպես նաև դրենաժային խողովակաշար են անցկացնում՝ ստորգետնյա ջրերի ուղղությունը փոխելու համար։

Օրվա մեջ ամենաքիչը 8 ժամ շինարարները ցեխաջրերի մեջ խրամուղիներ փորելով են զբաղված, թեև ներքին կոմունիկացիաների, ջրագծերի փոխարինման աշխատանքների հետ պետք է գործ չունենային։

Օզանյան փողոցում հենց սկսեցին հողային աշխատանքները, գրունտային ծածկի հեռացնելուց տեսան, որ գետնի տակից ջուր է դուրս գալիս։ Սա այն խնդիրն է, որը քաղաքի բուն կենտրոնում անլուծելի է, խոսքն արտեզյան ջրերի մասին է։

«Քանդելուց հետո ենք հայտնաբերել էդ ստորգետնյա ջրերը, նախատեսված չէր էդ մեր ծրագրով։ Հիմա ստիպված պիտի չորացնենք, պետք է ջրազրկենք, որ կարողանանք հիմքն ամրացնել, որ հետո ասֆալտապատենք»,- կատարվող հավելյալ աշխատանքների մասին է խոսում «Վահագն և Սամվել» շինընկերության  աշխղեկ Վարդան Թևանյանը։

Օզանյանին հարակից մյուս փողոցները ևս մշտապես ունեն նույն՝ ստորգետնյա ջրերի խնդիրը։ Տարածքներում ապրող բնակիչներն անգամ  դրանք օգտագործել են կենցաղային նպատակներով։ Հիմա շինարարն արտեզյան ջրերի հոսքը փոխելու է այլ ուղղությամբ, որի համար   դրենաժային համակարգ է կառուցելու, սա ևս փողոցաշինական հաստատված նախագծում չի եղել։

«Օզանյան փողոցում ստորգետնյա ջրեր կային, որոնք հիմնականում Գորկու այգուց էին գալիս։ Հիմա նոր դրենաժային համակարգ են կառուցում, որ ամբողջ ստորգետնյա ջրերը հավաքենք ու տանենք Գյումրի գետակ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Սա արդեն արտեզյան ջուր չէ, որ հոսում է։ Ժանգոտված խողովակից հոսող մաքուր ջուրն է, ջրամատակարարման ընդհանուր ցանցից է գալիս, բայց ուր է գնում, ոչ մեկին հայտնի չէ։ Ջրացանցի սարդոստայնից շինարարն էլ գլուխ չի հանում։ Ներքին խողովակները ստիպված ապամոնտաժում է, դրանք հարևան տների բնակիչներն են տարել, ում ինչպես հարմար է եղել։

Ջրամատակարարման ցանցը քայքայված է, արտեզյան ջրերն էլ փորելուց բարձրացել են։ Իբրև դա քիչ էր, Օզանյան փողոցին վնաս տվողը նաև Գյումրի գետակն է, երբ տեղումների ժամանակ ջրերը հունից դուրս են գալիս, ծածկում են կամուրջն ու լցվում տները։

Որ Օզանյան-Ղարսի խճուղի փողոցներն իրար կապող կամուրջ կա, բնակիչների պատմելով ես իմանում։ Այն չի էլ երևում, ծածկված է գրունտային շերտով։ Կամրջի հիմնանորոգումն ընդգրկված է շիննախագծում։

«Կամուրջը նախատեսված է վերանորոգել հիմնովին, նոր կամուրջ ենք կառուցելու, կառուցման ընթացքում նաև գետակի հունը կմաքրվի»,-վստահեցնում է Կնյազ Մանասյանը։

Ներքին կոմունիկացիաների խնդրից զերծ չեն նաև Սունդուկյան և Պուշկին փողոցները, որոնցում փողոցաշինական աշխատանքները դադարեցված են։ Սունդուկյան փողոցում բանվորները զբաղված են կոյուղատար ցանցի փորման աշխատանքներով, 70-80 տարի առաջ անցկացված թուջե խողովակներ են։ Նորի կառուցում, ի դեպ, նախագծում ևս չի եղել։

«Աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էինք, որովհետև կոյուղատարները շատ վատ վիճակի էին, կփորենք, ջուրը դուրս կուդա, հնարավոր չէ ըդպես, հին կոյուղագծերի վրա նորմալ ճամփա սարքել չենք կարող, նախագծային փոփոխություններ էլ եղավ, նոր  կոյուղի պիտի քաշենք»,-կոյուղագծերի վատթար վիճակն է ներկայացնում «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Աղասի Աթոյանը։

Առանց կոյուղատար ներքին ցանցի ուսումնասիրման կազմվել են փողոցների հիմնանորոգման նախագծերը, որոնք վերանայվում են։ Ինչպես ծրագրի առաջին փուլում՝ նախագծային փոփոխությունները դարձան անխուսափելի։

Քաղաքի ներքին կոմունիկացիայի, մասնավորապես կոյուղատար համակարգի քայքայված վիճակն առանց ուսումնասիրելու էլ հայտնի էր, անկախ նրանից՝ ներքին ցանցի քարտեզ պատվիրատուն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

«Քանի որ մենք փորձեցինք քիչ ծախսերով ուղղակի խողովակները նորոգել, փորելուց հետո ստացվեց մի այլ պատկեր։ Մենք մոտավորապես պատկերացնում էինք կոյուղատարների վիճակը, բայց ոչ էդ աստիճանի, դրա համար գերադասեցինք, որպեսզի ամբողջ համակարգը նորովի կառուցվի, որպեսզի երկար կյանք ունենա»,-ասում է Կնյազ Մանասյանը։

Նախագծային փոփոխությունները փաստորեն վերաբերում են տրանշ 2-ով հիմնանորոգվող գրեթե բոլոր փողոցներին։ Շինարարներն առնվազն մեկ ամիս զբաղված կլինեն կոյուղատարների, ջրագծերի ու դրենաժային համակարգերի կառուցմամբ, բուն փողոցաշինական աշխատանքներին երբ էլ անցնեն, ավարտի ժամկետները չեն փոխվելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP