21:27 04.08.2020
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում, որտեղ հայտնաբերվել են ամրոց-բնակատեղի և դամբարանադաշտ։ Հնագիտական հուշարձանների թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից։
Պեղումներն այստեղ սկսվել են անցած տարի և գտածոներն արդեն որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակագրության կենցաղի, ավանդույթների մասին։ Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, որոնք վկայում են, որ Լեռնակերտի տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։
Կիկլոպյան շարվածքով պարիսպների մնացորդները, միջնաբերդը, սա այն ամենն է ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Հնագետներն ուսումնասիրում են, թե ինչ կառույցներ է ամրոցն ունեցել պարիսպների երկու կողմերում: Առաջին կառույցը, որ բացվել է․ կացարան է, որի կենտրոնում սյան խարիսխն է ու բաժակաձև փորվածքով քար, որը տնտեսական նշանակության է եղել։
Նույն բաժակաձև փորվածքով քարն էլ հնարավորություն է տվել ստույգ թվագրելու ամրոցը։ Քարի փորվածքում հացահատիկի մնացորդներ են հայտնաբերել, որոնք ենթարկել են հետազոտության՝ ռադիոածխածնային թվագրության մեթոդով ու պարզել, թե քանի դար են դրանք Լեռնակերտի բարձունքում մնացել։
«Նախորդ տարի մենք նախնական թվագրել էինք սենյակը 7-5-րդ դարերի, բայց բաժակաձև քարից վերցված հացահատիկի նմուշներից ռադիոածխածնային թվագրության մեթոդով ստացանք մ.թ.ա․ 5-4-րդ դարերի տվյալներ, և այս տարի այդ թվագրությունը հաստատվեց մեկ այլ գտածոյով, որը բրոնզե մատանի է:
Հնավայրը չի սահմանափակվում միայն ամրոցների շուրջ գտնվող հատվածներով: Այստեղ 2300 և ավելի բարձ տեղանքներում ունենք վաղ միջնադարյան գյուղեր, անտիկ շրջանի գյուղեր, որոնց մեծ մասը հուշարձանների ցանկում գրանցված չէ: Դասական մեգալիթյան հուշարձանախումբ է՝ բաղկացած ամրոցներից, բնակավայրերից, դամբարանադաշտերից, ջրաբաշխական հնագույն համակարգերից և այլ տեսակի հուշարձաններից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանը:
Մատանին միակ գտածոն չէ։ Ամրոցի տարածքում հայտնաբերվել են տարբեր չափերի կախիկներ՝ պատրաստված կավից։ Սրանք վկայում են տարածքում մանածագործության զարգացած լինելու մասին։
Ամրոցից մի քանի մետր հեռու մեկ այլ բարձունքի լանջերին դամբարանադաշտ է հայտնաբերվել։ Թաղումները ևս տարբեր ժամանակաշրջանների են վերաբերում։ Ուղեկցող նյութը հիմնականում կավանոթներն են՝ լցված հողով ու կենդանիների ոսկորների մնացորդներով։ Հնագետների ենթադրություններով` հանգուցյալի հետ տարբեր իրեր ու սնունդ են թաղել, հաջորդ կյանքում օգտագործելու համար։
Հնագետների խնդիրն է նաև հնավայրի սահմանները պարզելը։ Դրանք միայն ամրոցներով ու դամբարանադաշտով չեն սահմանափակվում։ Պետք է ամբողջ տարածքը ուսումնասիրեն, ինչի համար այս տարվա պեղումներին հատկացված ժամանակը չի բավականացնի։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել՝ սկսած վաղ բրոնզե դարից։ Այս տարածքում է հայտնաբերվել հնագույն ջրաբաշխական ցանցը, որը տարածաշրջանում իր տեսակով միակ գտածոն է։ Քարե պատերի շարքի նմանվող ցանցով Արագածի լանջերից ջուրը հասել է հնագույն բնակավայր։
08:18 23.04.2025
Դանիան հայտարարել է, որ երկիրը չի կարողանա իրեն լիովին ապահովել զենքովԽորհրդարանի անդամ, Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան երբեք չի կարողանա իրեն ամբողջությամբ ապահովել զենքով։ «Դանիան երբեք չի հասնի սպառազինության ամբողջական ինքնաբավության, մենք պետք է ապավինենք մեր ամենամոտ ընկերներին»,- գրել է Յարլովը սոցցանցերի իր էջերում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ը այլևս «մոտ ընկերների» շարքում չէ։ ...
08:08 23.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 23.04.2025
Հրդեհ Գնդեվազ գյուղումԱպրիլի 23-ին, ժամը 03:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տանը կից շինություն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2/4 փողոցի տներից մեկին կից անասնագոմի և թոնրատան […] ...
00:00 23.04.2025
Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրաԲազմաթիվ մարդիկ արդեն հասկանում են, որ օդի աղտոտվածությունն աղետալի է մարդկանց և կենդանիների առողջության համար։ Սակայն շատ ավելի քչերն են տեղյակ, թե որքան կործանարար ազդեցություն է այն ունենում բույսերի վրա։ Մինչդեռ բույսերը ոչ միայն գեղեցկություն են ստեղծում, այլ նաև նպաստում են մաքուր օդի, կենսաբազմազանության և կլիմայական կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […] ...
23:58 22.04.2025
Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:53 22.04.2025
Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 […] ...