Լեռնակերտ գյուղում հնագետները պեղում են վաղ բրոնզե դարի ամրոց-բնակավայր և դամբարանադաշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+13.09 oC

Լեռնակերտ գյուղում հնագետները պեղում են վաղ բրոնզե դարի ամրոց-բնակավայր և դամբարանադաշտ

21:27 04.08.2020

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում, որտեղ հայտնաբերվել են ամրոց-բնակատեղի և դամբարանադաշտ։ Հնագիտական հուշարձանների թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից։

Պեղումներն այստեղ սկսվել են անցած տարի և գտածոներն արդեն որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակագրության կենցաղի, ավանդույթների մասին։ Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, որոնք վկայում են, որ Լեռնակերտի տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։

Կիկլոպյան շարվածքով պարիսպների մնացորդները, միջնաբերդը, սա այն ամենն է ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Հնագետներն ուսումնասիրում են, թե ինչ կառույցներ է ամրոցն ունեցել պարիսպների երկու կողմերում: Առաջին կառույցը, որ բացվել է․ կացարան է, որի կենտրոնում սյան խարիսխն է ու բաժակաձև փորվածքով քար, որը տնտեսական նշանակության է եղել։

Նույն բաժակաձև փորվածքով քարն էլ հնարավորություն է տվել ստույգ թվագրելու ամրոցը։ Քարի փորվածքում հացահատիկի մնացորդներ են հայտնաբերել, որոնք ենթարկել են հետազոտության՝ ռադիոածխածնային թվագրության մեթոդով ու պարզել, թե քանի դար են դրանք Լեռնակերտի բարձունքում մնացել։

«Նախորդ տարի մենք նախնական թվագրել էինք սենյակը 7-5-րդ դարերի, բայց բաժակաձև քարից վերցված հացահատիկի նմուշներից ռադիոածխածնային թվագրության մեթոդով ստացանք մ.թ.ա․ 5-4-րդ դարերի տվյալներ, և այս տարի այդ թվագրությունը հաստատվեց մեկ այլ գտածոյով, որը բրոնզե մատանի է:

Հնավայրը չի սահմանափակվում միայն ամրոցների շուրջ գտնվող հատվածներով: Այստեղ 2300 և ավելի բարձ տեղանքներում  ունենք վաղ միջնադարյան գյուղեր, անտիկ շրջանի գյուղեր, որոնց մեծ մասը հուշարձանների ցանկում գրանցված չէ: Դասական մեգալիթյան հուշարձանախումբ է՝ բաղկացած ամրոցներից, բնակավայրերից, դամբարանադաշտերից, ջրաբաշխական հնագույն համակարգերից և այլ տեսակի հուշարձաններից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանը:

Մատանին միակ գտածոն չէ։ Ամրոցի տարածքում հայտնաբերվել են տարբեր չափերի կախիկներ՝ պատրաստված կավից։ Սրանք վկայում են տարածքում մանածագործության զարգացած լինելու մասին։

 

 

Ամրոցից մի քանի մետր հեռու մեկ այլ բարձունքի լանջերին դամբարանադաշտ է հայտնաբերվել։ Թաղումները ևս տարբեր ժամանակաշրջանների են վերաբերում։ Ուղեկցող նյութը հիմնականում կավանոթներն են՝ լցված հողով ու կենդանիների ոսկորների մնացորդներով։ Հնագետների ենթադրություններով` հանգուցյալի հետ տարբեր իրեր ու սնունդ են թաղել, հաջորդ կյանքում օգտագործելու համար։

Հնագետների խնդիրն է նաև հնավայրի սահմանները պարզելը։ Դրանք միայն ամրոցներով ու դամբարանադաշտով չեն սահմանափակվում։ Պետք է ամբողջ տարածքը ուսումնասիրեն, ինչի համար այս տարվա պեղումներին հատկացված ժամանակը չի բավականացնի։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել՝ սկսած վաղ բրոնզե դարից։ Այս տարածքում է հայտնաբերվել հնագույն ջրաբաշխական ցանցը, որը տարածաշրջանում իր տեսակով միակ գտածոն է։ Քարե պատերի շարքի նմանվող ցանցով Արագածի լանջերից ջուրը հասել է հնագույն բնակավայր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր

11:56 23.04.2025

Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր

2024 թվականը դարձավ բեկումնային կլիմայական տարի Եվրոպայի համար։ Կոպեռնիկոս Կլիմայի Փոփոխության Ծառայության և Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության համատեղ հրապարակած «Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցի համաձայն՝ անցած տարին ճանաչվել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ ընդգծելով կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքները։ Վերջին տասնամյակներում Եվրոպան տաքանում է գրեթե երկու անգամ ավելի արագ Երկրագնդի համեմատ։ Եթե աշխարհում օդի միջին ջերմաստիճանի […] ...

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

11:40 23.04.2025

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 22-23-ը

11:31 23.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 22-23-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման, 5-ական դեպք՝ […] ...

Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ

11:11 23.04.2025

Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված, երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ ...

Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

10:56 23.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 23-ին

10:30 23.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

BACK_TO_TOP