Ամեն պաշտոնյա իր մեղքի չափով պատասխանատվության կենթարկվի. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ամեն պաշտոնյա իր մեղքի չափով պատասխանատվության կենթարկվի. Դավիթ Սանասարյան

15:38 18.06.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահ է՝ հանրությունը «մեծ աչքերով» սպասում է, թե այս վիճակից ոնց են դուրս գալու:

«Սա ամենաթողության, բեսպրեդելի արդյունք է, դուք տեսնում եք՝ մենք այդ քայլերն իրականացնում ենք, որ դա մնա պատմության գրկում, բայց անպայման այդ էջերը փակելիս մենք պետք է հստակ առիթ չտանք, որ որևէ նման նոր էջ բացվի»,- ասաց նա:

Սանասարյանը նշեց, որ դեռ ուշքի չի եկել ու չի պատկերացնում՝ այդ վիճակից ինչպես է դուրս գալու, կարծում է՝ հանրության մեծ մասը նույնպես ծանր ապրումներ ունի, որովհետև գողությունը, զենքը այլ է, երբ հոգևոր սնունդն են գողանում, այլ հարց է:

Ծառայության պետն ընդգծեց, որ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործություններն ուղղակիորեն դավաճանությանը հավասար բաներ են: Կարող ես մի տեղից գողանալ, որն էլի քրեորեն պատժելի արարք է, պետությունից գողանալը, բայց ՊՆ-ից գողանալը … Դուք ինքներդ կտեսնեք, թե ՊՆ-ից ինչեր են դուրս գալու»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք այդ ամենաթողությունը ամենաբարձր հովանավորությունը չի վայելել և հենց այդ հովանավորչության արդյունք չէ, Սանասարյանը պատասխանեց.

«Երբ Մանվել Գրիգորյանն իրեն թույլ է տվել այս կամ այն արարքը, այս կամ այն արտահայտություններն ու գործողությունները, միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է եղել»:

Լրագրողները խնդրեցին արձագանքել այսօր առավոտից շրջանառվող լուրերին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն արտագաղթել է, Սանասարյանը նշեց՝ որքան էլ արտագաղթեն ընտանիքով, անհասանելի կղզիներ չկան:

Նա վստահեցրեց՝ ամեն պաշտոնյա իր մեղքի չափով պատասխանատվության կենթարկվի:

«Ես կարծում եմ՝ սա ԱԱԾ-ի համար էլ անակնկալ է եղել, իմ կարծիքով՝ ուրիշ բանի համար գնացել, ուրիշ բան են տեսել, սա իմ գնահատականի տիրույթում չէ, բայց հենց ԱԱԾ աշխատակիցների համար էլ սա հոգեբանական մեծ վնասվածք է»,- նշեց Սանասարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP