19:03 09.01.2018
Բենզինը, դիզելային վառելիքն ու բնական, սեղմված գազը հունվարին թանկացել են 20-ից 60 դրամով։ Սա հիմնավորվում է հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարի։ Սակայն Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մարդիկ իրենց մեքենան մասնավորապես գազով լիցքավորելիս վճարում են շատ ավելի շատ։
«Բացի այն, որ մի քանի հարյուր դրամ թանկ են վճարում, մինչև 500-400 դրամ թանկ են վճարում ակցիզային հարկի թանկացման հետ կապված, դրա գումարվել է նաև խարդախությունը, որ էտ ընթացքում նաև գազալցակայաններում էտ խարդախությունը տեղի է ունենում։ Այսինքն՝ գազը թանկացել է, բան, և էտ սոուիս տակ, այսպես ասած, նրանք նաև ավելի շատ գումարներ են գանձում մեր քաղաքացիներից», — ShantNews-ի հետ զրույցում նշեց Մարուքյանը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, սակայն, նշում են, որ փոփոխությունները կատարվել են դեռ 2016 թվականին, ու դրանցից բխող թանկացումները սպասելի էին։ Ընդ որում՝ փաստացի արձանագրված գները չեն գերազանցում նախատեսված չափերը։
«Բոլոր այդ գնային բարձրացումները պայմանավորված են այս հարկային օրենսգրքով պայմանավորված դրույքաչափերի բարձրացմամբ։ Մասնավորապես բենզինի դեպքում գնային բարձրացումը տեղի են ունեցել մոտ 20 դրամ, դիզելային վառելիքի դեպքում՝ շուրջ 60 դրամ, իսկ բնական սեղմված գազի դեպքում մանրածախ վաճառքի գները բարձրացել են շուրջ 20 դրամ։ Կարող են լինել առանձին ընկերություններ, առանձին վաճառակետեր, որտեղ գները կարող են լինել այլ։ Քանի որ այդ ընկերությունները գերիշխող չեն և հանձնաժողովի լիազորությունների դաշտից դուրս են, ուստի հանձնաժողովն այդ ընկերությունների մասով վերահսկողական գործողություններ չի իրականացնում», — ShantNews-ի հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծական վարչության պետ Գնել Ալավերդյանը։
Այստեղ ակնառու է հատկապես դիզելային վառելիքի գնի կտրուկ բարձրացումը, քանի որ դրա 1 լիտրի արժեքը 380 դրամից հասել է 440 դրամի։ Պատճառն այն է, որ կոնկրետ այս դեպքում ակցիզային հարկն իջեցվել է, սակայն առաջին անգամ սահմանվել է ավելացված արժեքի հարկ։ Վերջինն ավելի բարձր է եղել, և տարբերությունն ազդել է գնի վրա։
«Օրինակ, ակցիզային հարկի մասով նվազեցում պետք է լիներ․ ակցիզային հարկի գծով մեկ լիտրի հաշվով շուրջ 18 դրամ, բայց դրան զուգահեռ քանի որ ավելացված արժեքի հարկ է ավելանում, խոսքը վերաբերում է դիզելային վառելիքին, արդյունքում անուղղակի հարկերի հավելագումարը կազմում է 60 դրամ», — հավաստիացրեց Նալբանդյանը։
Հարկային օրենսգրքի՝ հունվարի մեկից ուժի մեջ մտնող փոփոխությունները, սակայն, զգացվել են անմիջապես։ Պատճառն այն է, որ դրանք վերաբերում են ոչ թե այս տարվա սկզբից ներմուծված ապրանքներին, այլ նաև նախկինում ներկրված ու հիմա վաճառվող վառելիքին։
«Անկախ նրանից, թե տվյալ վառելիքը երբ է ներմուծվել՝ 2018 թվականի հունվարից սկսած ներմուծումը և իրացումը, օտարումը ենթակա է ավելացված արժեքի հարկի։ Այսինքն գործող օրենսդրությամբ մենք չենք տեսել այնպիսի դրույթ, որտեղ նշված կլինի, որ տվյալ այս հանգամանքը չի վերաբերվում նախկինում ներմուծված խմբաքանակներին կամ ընկերությունների պահեստներում առկա խմբաքանակներին», — ասաց վարչության պետը։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ բենզինի, դիզելային վառելիքի, գազի ու նմանատիպ մի քանի այլ ապրանքների թանկացումը մեկուսի չէ։ Դա ազդելու է նաև այլ ապրանքների գնագոյացման վրա, քանի որ վառելիքի թանկացումն բարձրացնելու է արտադրատեսակների ինքնարժեքները։ Դրա հետևանքներն արդեն տեսանելի են։
«Սա բերել է շղթայական էֆեկտի և մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունեցել։ Այսինքն դրա արդյունքում կթանկանան և արդեն թանկացել են առաջնային սպառման ապրանքները, և նաև թանկացել են ծառայությունները, որ մատուցվում են մեր քաղաքացիներին։ Նաև վտանգ կա հանրային տրանսպորտի թանկացման հետ կապված», — հայտնեց ԱԺ պատգամավորը։
Մի բան է հուսադրում․ ի տարբերություն ծխախոտի և մի քանի այլ ապրանքների, որոնց ակցիզային հարկը հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչև 2020 թվականը բարձրացվելու է մի քանի անգամ, բենզինի ու դիզվառելիքի դեպքում դա կատարվում է միայն հիմա։ Այսինքն հարկերի բարձրացմամբ պայմանավորված վառելիքի նոր թանկացումներ չեն սպասվում։
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...