ՇՊՀ ռազմական ամբիոնի 47 շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներն ու համալրեցին պահեստազորային սպաների շարքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

ՇՊՀ ռազմական ամբիոնի 47 շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներն ու համալրեցին պահեստազորային սպաների շարքերը

23:57 28.07.2020

Այս օրերին Հանրապետության բուհերում շրջանավարտներին հանձնվում են ավարտական դիպլոմները։ Այս տարի տոնական միջոցառումներից զերծ են, և փոքր խմբերով հանձնման արարողությունները տեղի են ունենում բացօթյա տարածքներում։ Այսօր  ավարտական դիպլոմներ են ստացել Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտները։


Այս տարի Զինված ուժերի շարքերը համալրել են 47 սպաներ, նրանցից շատերն ուսումը կշարունակեն նաև ամբիոնի կամ այլ բարձրագույն ռազմական հաստատությունների մագիստրատուրաներում։ Այս տարի Շիրակի պետական համալսարանի ավարտական դիպլոմներ  ստացան 597 շրջանավարտներ:

Տիգրան Ղազարյանը ռազմական ամբիոնի մագիստրատուրայում երկու տարի ուսանելուց հետո այսօր բուհն ավարտում է գերազանցության դիպլոմով և լեյտենանտի կոչումով։ Մինչ այս, երկու տարի ծառայել է ազգային բանակում։
2014 թվականին էլ Հայաստանի բիաթլոնի թիմում, որպես շարքային զինվոր, մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում կայացած  միջազգային ռազմական խաղերին, հենց այստեղ գրանցած հաղթանակն էլ որոշիչ է եղել Տիգրանի համար զինվորականի մասնագիտության ընտրության հարցում։
«Բանակի ծառայությունն է՛լ ավելի շատ պարտավորեցնող եղավ, որ ես էդ մրցմանը մասնակցեցի, շատ կարևոր դեր խաղաց իմ կյանքում, դրանից հետո ես պարտավորված էի, որ պետք է սովորեմ ու ավելի բարձունքների հասնեմ, քան սովորական շարքային զինվորը, և դա եղավ պատճառը, որ ես սովորեցի ռազմական ամբիոնում ու ստացա լեյտենանտի կոչում»,- ասում է ՇՊՀ ռազմական ամբիոնի շրջանավարտ Տիգրան Ղազարյանը։
Տարիներ անց միջազգային բիաթլոնի խաղերի թեման Տիգրանի համար դարձել է մագիստրոսական թեզի ուսումնասիրության առանցքը։ Թեզի պաշտպանությունն ավարտել է բարձր միավորներով։
«Երբ թերթում ես պատմության էջերը տեսնում ես, ամեն էտապում որ զորավարը ինչ է արել, սպարապետները ոնց են կռվել ու հաղթել և  էդ ամեն ինչը քեզ հայրենասիրություն է տալիս, և ուզում ես, որ դու էլ դառնաս էդ ամենի մի մասնիկը ու հարկ եղած դեպքում առաջինը հասնես սահման ու մասնակցես մարտական գործողություններին»,- նշեց բակալավրիատի շրջանավարտ Հարություն Պողոսյանը։
Հարություն Պողոսյանն էլ գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներից է, բայց առայժմ ավարտեց ռազմական ամբիոնի բակալավրիատը, զինվորական կրթությունը շարունակելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մագիստրատուրայում։ Փորձառու զինվորականի ընտանիքում է ապրում, սպաներ են եղել նաև երեք եղբայրները։
«Մայրս մի քիչ չէր ուզում, դե երեք որդիները զինվորական էին, ոզում էր, որ չորորդը լիներ իրավաբան կամ տնտեսագետ, բայց ես ինձ տեսնում էի հենց զինվորական գործում»,- հիշում էր Հարությունը։
Արմեն Հովհաննիսյանն էլ պատրաստվում է համալրել զինված ուժերի սպայական կազմը։ Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով այս տարի ռազմական ամբիոնը ավարտեցին 47  ուսանողներ, նրանցից 10-ը աղջիկներ են։ Առայժմ թվերի հարաբերակցությունն անհամեմատելի է, բայց  ռազմական գործը նախընտրող աղջիկներն ավելանում են։
«Զինղեկ եմ պատկերացնում ինձ, պետք է դասավանդեմ դպրոցում, որպեսզի կրթեմ ապագա սերունդներին, որ ունենանք լավ զինվորներ»,- նշեց շրջանավարտ Անի Մխիթարյանը։
«Ելնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակից՝ գիտենք, որ տարածաշրջանում միշտ անկայուն վիճակ է, ունենք ագրեսոր թշնամի պետություն, և էդ կապ չունի, որ տղաներն են ծառայում բանակում, իսկ աղջիկները չեն կարող ծառայել, եթե պահը ստիպեց, բոլորս էլ մեր հայրենիքի համար կդառնանք զինվոր»,- ասում էր գերազանցությամբ բուհն ավարտած Աստղիկ Թադևոսյանը։
Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնը հանրապետությունում միակն է, որտեղ կրթում են ապագա զինղեկների, այստեղ սովորում են նաև այլ մարզերից եկած ուսանողներ։
«Մեր ռազմական ամբիոնում անցկացվում են ռազմաուսումնական հավաքներ, և հավաքների շրջանակներում ուսանողները ստանում ենպահեստազորի լեյտենանտի զինվորական կոչումներ: Բացի Շիրակի մարզից, դիմորդներ ունենք նաև հանրապետության տարբեր մարզերից` Արագածոտնից, Տավուշից, նրանց թիվը գնալով ավելանում է»,- նշեց ՇՊՀ ռազմական ամբիոնի պետ Արթուր Մկրտչյանը։
Այս տարի ևս առկա ուսուցման համար ամբիոնի դիմորդների թիվը նախորդ տարիների համեմատ շատ է եղել։ Մրցութային կարգով 32 դիմորդներից ընդունվել է 29- ը։ Հեռակա ուսուցման բաժնում  ևս դիմելիությունը բոլոր տարիներին ակտիվ է։ Հեռակա  բարձրագույն կրթություն ստացողները հիմնականում պայմանագրային զինծառայողներն են, ոստիկանության համակարգի աշխատակիցները։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

BACK_TO_TOP