18:50 24.07.2020
Ջաջուռի 21 անօթևան ընտանիքներից համարյա բոլորը տարիների ընթացքում կարողացել են տնակները քարապատել, բարեկարգել, բնակության համար քիչ թե շատ պայմաններ ստեղծել։ Այդպիսի տնակում է 9 անձից բաղկացած Ամիրխանյանների ընտանիքն ապրում։ Քարապատ տնակն ու ներքին հարդարումը, սակայն, չի փոխում անօթևանի կարգավիճակը։ 6 ամիս առաջ նրանք համաձայնել են բնակարանի գնման վկայագիր վերցնել, հիմա 6 ամիս անց դժգոհ են իրենց որոշումից՝ վկայագրի արժեքով 9 անձի համար տուն չեն կարողացել գտնել:
Ամիրխանյանների հարևան Երանոսյաններն էլ ԲԳՎ են ստացել, թեև, վկայագրից բացի, ընտրության մյուս տարբերակ էլ ունեին՝ բնակարանի կառուցում։ Բայց գյուղի 21 անօթևան ընտանիքից միայն մեկն է համաձայնել բնակարան կառուցելու տարբերակին։ Հիմա վկայագրի իրացման ժամկետը լրանում է, իսկ 7 ընտանիք բնակարան չի գնել։ Դիմում են գրել մարզպետին, որով հրաժարվում են ԲԳՎ-ից։ Պատճառներն էլ են նշել դիմումում՝ նախ առաջարկվող պայմաններին լավ չեն ծանոթացել, հետո վկայագրի գումարին համարժեք տուն չեն գտել ու տնակը ապամոնտաժել չեն ուզում։
Ջաջուռի վարչական ղեկավարն այսպես բացատրեց իրավիճակը՝ ստացվում է, որ անօթևան ընտանիքներն իրենց հաշվարկներում սխալվել են, թե կարող էին գյուղի ունեցած տնակը չապամոնտաժել, միաժամանակ, տուն գնել։ Վարչական ղեկավարը հակառակ կողմն էլ է ներկայացնում՝ 20 ընտանիքից 13-ը վկայագրով տուն գնել է։
Գրիգորյանները 13 անօթևան ընտանիքներից մեկն են, որոնք վկայագրով 6 ամսում կարողացել են տուն գնել, տնակն էլ ապամոնտաժել են, տարածքն են մաքրելու։ 3 սենյականոց բնակարան են կորցրել, նույնքան էլ գնել են, բայց ոչ գյուղում ու վկայագրի արժեքին գումար են ավելացրել:
Նույն պատմությունն է նաև հարևան Շիրակ գյուղում, որտեղ 30 անօթևան ընտանիք կա, 27-ը համաձայնել է վկայագիր վերցնել, կեսն արդեն բնակարաններ գտել ու տեղավորվել է. մյուսները ջաջուռցի 7 ընտանիքների նման հայտնվել են անելանելի վիճակում։
13 անձով Նադոյանները 46 քառակուսի մետր տարածքում են ապրում: Բազմանդամ ընտանիքը երկու ձեռքով կողմ է նեղ տնակներից ազատվելուն և բնակարանում ապրելուն, բայց 5 սենյակի համար հատկացված ԲԳՎ-ի արժեքին համապատասխան տուն չեն գտնում։ 5 սենյականոցը փոխարինել 3-ով ծրագրի պայմանները թույլ չեն տալիս։
Պայմաններն ու չափորոշիչները սխալ հասկանալու պատճառով է, որ մերժել են բնակարան կառուցելու առաջարկը:
Բողոքող ընտանիքների պահանջը՝ վկայագրի ժամկետները երկարացնելու մասին, Քաղաքաշինության վարչությունը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտե ու արդեն ստացել է պատասխան՝ վկայագրերի ժամկետը երկարացվում է մինչև նոյեմբերի 1-ը: Անօթևան ընտանիքներին ևս մեկ հնարավորություն է տրվում շարունակել բնակարան փնտրել:
Այս ժամկետը լրանալուց հետո կամ այս տարբերակից հրաժարվելու դեպքում ընտանիքները կորցնում են այս ծրագրի շահառուի կարգավիճակը, բայց կմնան հերթացուցակում, սակայն անորոշ ժամանակով:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...