Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+1.09 oC

Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

13:10 23.07.2020

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին՝ ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

На изображении может находиться: один или несколько человек, ночь и на улице

На изображении может находиться: автомобиль и на улице

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու․ Տիգրան Ավինյան

11:12 23.12.2024

Հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներն ուղեվարձը վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Հունվարի 1-ից մենք անցնում ենք բացառապես անկանխիկ եղանակով վճարումներին։ Այսինքն, այլևս կանխիկ վճարելու հնարավորություն հանրային տրանսպորտում չի լինելու։ Այնուամենայնիվ, մեկանգամյա տոմսի համար նաև գործելու է գործող […] ...

Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն

10:55 23.12.2024

Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն: Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով […] ...

Տղամարդը մետրոյում այրել է քնած անծանոթին

10:46 23.12.2024

Տղամարդը մետրոյում այրել է քնած անծանոթին

Նյու Յորքում տղամարդը այրել է մետրոյի վագոնում քնած կնոջը, հայտնում է The Guardian-ը։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան Բրուքլինի մետրոյի Coney Island-Stillwell Avenue կայարանում: Կասկածյալն ու տուժողը եղել են գնացքի նույն վագոնում։ Հարձակվողը մոտեցել է տուժածին և կրակայրիչով այրել նրա հագուստը։ Հետո նա լքել է վագոնը, սակայն որոշ ժամանակ մնացել է մոտակայքում և […] ...

Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:33 23.12.2024

Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Կուբայի մոտակայքում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 52 կմ հարավ-արևելք՝ մոտ 53 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 13 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին

10:20 23.12.2024

Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին

Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արարատի մարզային քննչական վարչություն: ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 23-ին

10:11 23.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.88 դրամ:   ...

BACK_TO_TOP