Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

20:14 23.07.2020

Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն է սկսել։ Հիմնականում անջրդի հողատարածքներում է հացքաղը, որոնք նաև կարկտահարությունից են տուժել։ Կարկտահարության դեպքերը քիչ էին, բայց մեծ տարածքներ են ընդգրկել։ Կարկտահարվել են հիմնականում Ախուրյանի տարածաշրջանի ցանքերը, որտեղ ամենաշատն են հացահատիկ մշակում։ Ըստ այդմ, այս տարվա միջին բերքը, նախորդ տարվա համեմատ, պակաս է։ Նաև հացահատիկի ցանքերն են 1000 հեկտարով պակասել։ Ընդհանուր առմամբ մարզում շուրջ 33 հազար հեկտար հացահատիկ է մշակվել։

Կոմբայնավարները լավ գիտեն, թե որտեղ, որ գյուղի դաշտերում է բերքն առատ։ Առայժմ անջրդի տարածքներում են հացքաղ կատարում ու բոլոր դաշտերում պատկերը նույնն է՝ միջին բերքատվությունը նվազ է։ Մարզպետարանում դեռ չեն ավարտել հաշվարկը, թե կարկտահարությունների պատճառով հացահատիկի բերքի որքան մասն է տուժել: Բայց առանց հաշվարկի էլ , պարզ է, որ ավելի քիչ է գարու բերքատվությունը։ Այս դեպքում պատճառը ոչ այնքան կարկտահարությունն է, որքան ոչ ժամանակին կատարված ցանքը։ Եղանակները գարնանը նպաստավոր չեն եղել գարու մշակության համար:

 

«Գարնանը եղանակները սառն էին, գարին ուշ ծլարձակեց, դրա համար էլ հիմա բերքը նվազ է: Միջին բերքը, նախնական տվյալներով, մի քիչ ցածր է, քանի որ տարածքներն անջրդի են, բերրի չեն: Գարնանացանի համար միջին բերքը կազմում է 20-25 ցենտներ, աշնանացանինը՝ 25-30 ցենտներ: Մեր մարզում նախորդ տարիներին գրանցվել է մինչև 35-37 ցենտներ հացահատիկի բերքատվություն, իսկ գարնանացանինը ամենաբարձրը եղել է 25-30 ցենտներ: Այս տարի ավելի քիչ է:  Կարելի է ասել ոչ նվազ է, ոչ բարձր, միջին բերք է»,- Shantnews-ին ասել է  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Բերքի մի մասն էլ հենց բերքահավաքի ընթացքում է փչանում։ Այստեղ արդեն խնդիրը հին կոմբայններն են։ Ազատանի դաշտերում կոմբայնները գործը կիսատ էին թողել։ Տեխնիկան հին է, անսարքություններ ամեն դաշտ մտնելուց առաջանում են։

 

Շիրակի մարզում վերջին տարիներին նոր կոմբայններ գնել են խոշորացված համայնքները և երկու մեծ ֆերմերային տնտեսություն։ Հին կոմբայնների պատճառով բերքի կորուստները շատ են, բայց ստիպված են դաշտ մտնում , քանի դեռ նորերի քանակն է քիչ։ Բերքահավաքը մարզի տարածաշրջաններում, եղանակային պայմաններից կախված, փուլային է կատարվում։ Սկսել են Անիից ու Ախուրյանից, կավարտեն օգոստոսին Աշոցքում։ Այդ ժամանակ էլ կամփոփվեն բերքատվության ցուցանիշները, բայց արդեն նախնական պատկերն ունեն.  բերքը ոչ  շատ է, ոչ էլ քիչ։ Մարզը միջին ցուցանիշներ է ապահովել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

BACK_TO_TOP