18:07 09.01.2018
Անխուսափելի գնաճ
Դեռ նախորդ հրապարակման մեջ խոսել էինք այն երկու պատճառների մասին, ըստ որոնց, այս տարվա հունվարի 1-ից գնաճն ուղղակի անխուսափելի է: Մի կողմից բարձրանում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, մյուս կողմից հունվարի 1-ից նաև Հայաստանի համար են ուժի մեջ մտել ԵՏՄ մաքսատուրքերը։
«Թանկացում միայն հիմա չի լինելու, սողացող գնային ճնշում է լինելու 2018-ից 2021 թվականների ընթացքում, մինչև հասնենք ԵՏՄ ակցիզային գնի մակրդակի», – ընդգծում է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:
Հարկային օրենսգրքում փոփոխություններն արդեն կատարված են
Դեռ 2017 թվականի տարեվերջին են խորհրդարանում քննարկվել ու ընդունվել Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանում բարձրանում են մի շարք ապրանքատեսակների ակցիզայի հարկի դրույքաչափերը: Ու այդ ապրանքների ցանկում են նաև՝
Որ ապրանքի գինը որքան «կառաջադիմի»
Բենզին – այս վառելանյութի մեկ տոննայի համար համար այսօր սահմանված է 25 000 դրամ ակցիզային հարկ, 2018 թվականի հունվարի 1-ից մեկ տոննայի ակցիզային հարկը արժե 40 000 դրամ:
Սեղմված գազ – Մինչև այս տարի 1000 խմ-ի համար վճարվում էր 8330 դրամ: 2018 թվականի հունվարի մեկից սեղմված բնական գազի ակցիզային հարկը 1000 խմ համար կկազմի 23 000 դրամ:
Ծխախոտ – 2018 թվականի հունվարին ծխախոտի արտադրությունը 1000 հատի հաշվով հարկվելու է 7275 դրամ ակցիզային հարկով (հիմա 5500 դրամ է ) 2019 թվականին դրույքաչափը կկազմի 8370, 2020-ին՝ էլի կբարձրանա հասնելով 9625 դրամի, իսկ 2021 թվականին՝ կկազմի արդեն 11070 դրամ:
Այսինքն, հիմա 1 հատիկ ծխախոտի համար, որպես ակցիզային հարկ, վճարվում է 5.5 դրամ: Մեկ տուփի համար՝ 110 դրամ: 2018 թվականի հունվարի 1-ից 5.5 դրամը դարձել է 7.2 դրամ: Մեկ տուփինը կկազմի 145 դրամ, 2019 թվականից՝ 167 դրամ, 2020-ից՝ 192 դրամ, իսկ 2021 թվականից՝ Ստացվում է՝ միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը 2018 թվականին կթանկան 35 դրամով:
Սպիրտային խմիչքներ – 2018 թվականի հունվարից մեկ լիտրի համար սահմանվում է 725 դրամ ակցիզային հարկ՝ ներկայիս 550 դրամի փոխարեն: 2019-ին մեկ լիտրի համար կվճարեն 835 դրամ, 2020-ին՝ 960 դրամ, իսկ 2021 թվականին՝ 1100 դրամ: Սպիրտային խմիչքները միայն այս տարի կթանկանան 175 դրամով:
Ի դեպ, վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմերի համար հունվարից մեկ լիտրի դեպքում սահմանվում է 3970 դրամ ակցիզային հարկ, 2019-ին՝ 4560 դրամ, 2020-ին՝ 5250 դրամ, իսկ 2021-ին՝ 6035 դրամ: Այսինքն՝ միայն այս տարի նշված խմիչքներն ու թուրմերը կթանկանան 970 դրամով:
«Բոլոր ապրանքների գների բարձրացման չափի մասով վիճակագրություն դեռ չկա, որևէ մեկը դեռ չի արել: Բայց հարկային օրենսգրքի համաձայն, 2018 թվականից մինչը 2021 թվականն այդ բոլոր ապրանքատեսակների աքցիզային հարկը տարեկան պետք է բարձրանա 15 տոկոսով»:
Սակավաթիվ ապրանքների գնի բարձրացումն է դեռ միայն նկատելի
ԵՏՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 4 տարվա ընթացքում մաքսատուրքերը պետք է բարձրանան 800 ապրանքատեսակների համար: Հունվարի 1-ից մինչ օրս ակցիզային հարկի բարձրացում է եղել միայն 13-ի դեպքում:
«Արժեստեղծ այդ ապրանքների գների բարձրացումը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: Ազդեցություն արտադրության բոլոր ոլորտների վրա՝ սկսած տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Գիտենք, որ մեր ավտոմեքենաների պարկի 90 տոկոսը սեղմված գազով է աշխատում, և ուղևորափոխադրումները կատարում են այդ մեքենաները, բնականաբար տրանսպորտի գինը պետք է թանականա, որովհետև սեղմված գազը թանկացել է առնվազն 20 դրամով: Բենզին օգտագործում է հիմնականում պետական կառավարման մարմինների ողջ պարկը, դա բյուջեի վրա լրացուցիչ ծախս է դառնալու, քանի որ բենզինը թանկացել է 20-ից 30 դրամով: Թանկացել է դիզվառելիքը մեծ թափով, այն վառելիքը, որն օգտագործում են գյուղատնտեսության մեջ, ուստի այդ թանկացումը կանդրադառնա գյուղատնտեսական մթերքների գների վրա». տնտեսագետ Մովսես Արիստակեսյան:
Հայաստանում որքան է չմեռնելու գինը
Առողջապահության նախարարությունը ոչ պակաս, քան երեք տարին մեկ տվյալներ է տրամադրում, թե մեկ մարդուն մեկ ամսում նվազագույնը որքան սնունդ է հարկավոր ողջ մնալու համար: Մասնավորապես, թե որքան հացամթերք, մսամթերք կամ կաթնամթերք պետք է սպառի յուրաքանչյուր մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Այդ ցուցանիշը կոչվում է նվազագույն պարենային զամբյուղ: Այնուհետև այդ ցուցանիշը բազմապատկվում է 1.77 գործակցով, քանի որ համարվում է, որ սննդի վրա ծախսված 77%-ի չափով էլ անհրաժեշտ է հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար (ամենաքիչը): Արդյունքում ունենում ենք նվազագույն սպառողական զամբյուղը: 2017 թվականի երկրորդ եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով կազմել է 51 հազար 200 դրամ: Սրանք վերջին տվյալներն են:
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է 55 հազար դրամ: Ըստ մեր «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ տվյալների սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք է կազմեր 115 հազար դրամ: Սա դեռ մինչև թանակացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը: Հաշվի առնելով այս թանկացումները, մենք կարծում ենք, որ հիմա սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք կազմի 130-ից 135 հազար դրամ». տնտեսագետ Մովսես Արիստակեսյան:
Ոչ պաշտոնական հաշվարկներ
Երբ հրապարակվեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ու ասվեց, որ միջին ընթացիկ գներով այն կազմում է 51 հազար 200 դրամ՝ ամսական կտրվածքով, մասնագիտական վերլուծություններ կատարվեցին: Հիշեցրեցին, որ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը 40 հազար 396.9 հազար դրամն է, նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամը: Ոչ պաշտոնական հաշվարկն այսպիսինն է.
Մեկ օրվա սնունդ.
մսամթերք-100 գր-270 դրամ
ձու-2 հատ-130 դրամ
կաթնամթերք-50 գր (ներառյալ կարագ)-100 դրամ
հացամթերք-200 գրամ-40-50 դրամ
միրգ-300 գր-400 դրամ
բանջարեղեն-200 գր-300 դրամ
թեյ, հյութ, սուրճ-200 գրամ-100 դրամ
այլ (աղ, պղպեղ, ջուր)-10 դրամ
Արդյունքում ստացվում է, որ պարենային ապրանքների համար մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտ 1000-1200 դրամ, իսկ այլ պարագաներն էլ հաշվարկած՝ մոտ 1800 դրամ: Այսինքն՝ ամսական կտրվածքով 54 հազար դրամ:
Եզրակացությունն էր – Եթե հաշվի առնենք պարենային և ոչ պարենային ապրանքների գների անընդհատ աճը, ակնհայտ է, որ նշված գումարի սահմաններում նույնիսկ միջին եկամուտ ունեցող անձը դժվար թե կարողանա պատշաճ գոյատևել:
«Սա դեռ մինչև վերջին թանկացումն է, հիմա, բնականաբար, ավելացել է: Հիմա սպառողական զամբյուղն ավելի անհասանելի է դարձել հասարակ սպառողի համար: Այսօրվա նվազագույն աշխատավարձով չի կարելի գնել անգամ նվազագույն կենսապահովման զամբյուղի մեջ ներառված ապրանքները: Սա լրաջագույն խնդիր է, էս դեպքում արդեն ոչ թե աղքատության, այլ՝ թշվառության»,- հավելում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը
Մոռացված օրենք
Խոսքը «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի մասին է:
Ըստ այս օրենքի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի`
1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.
2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.
3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.
4) որոշել չհարկվող եկամտի չափը։
Ըստ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի օրենքն արդեն 14 տարի է մոռացված է:
«Կառավարությունները բոլորը պարտավոր էին ամեն տարի բյուջեի հաստատման ժամանակ, բերեին և ներկայացնեին այդ տարվա նվազագույն պարենային զամբյուղը, և նվազագույն սպառողական զամբյուղն ու բյուջեն՝ ըստ բնակչության տարիքային խմբերի, դա հիմք պետք է լիներ բյուջեն կազմելու, աշխատավարձային, կենսաթոշակային և նպաստային քաղաքականության համար: Փաստորեն այն մեռելածին է»:
Ինչպես է հնարավոր լուծել խնդիրը
«Լինելով ԵՏՄ-ի ամենակաթոլիկ անձինք, պայմանավորվել ենք, որ մեր ակցիզային հարկերը պետք է բարձրացնենք և հասցնենք անդամ այլ երկների ցուցանիշին, ինչու չենք վարում այլ քաղաքականություն ևս՝ եկամտահարկը և շահութահարկը իջեցնում ու դարձնում այն մակարդակին ինչպես այդ երկներում է: Դա լուծում կլինի գնաճի ազդեցությունը մեղմելու համար», – պնդում է Մովսես Արիստակեսյանը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է այն, որ ներմուծումը 3 անգամ ավելին է, քան արտահանումը, իսկ դա նշանակում է, որ մենք ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ նաև դրանց գները համաշխարհային շուկայից: Իսկ երբ ներմուծված գներին այստեղ ավելանում է նաև շահույթն, շատ ավելի բարձր սակագնի հետ ենք գործ ունենում:
«Գնաճի դեմ պայքարը, որ վարում է Կենտրոնական բանկը, արդյունք ունի: ԿԲ, իր մասով, կառավարելի է դարձրել գնաճը վերջին տարիների ըթացքում: Բայց միայն ԿԲ-ի ջանքերով հնարավոր չէ գնաճը զսպել: Գնաճն առաջին հերթին պայմանավորված է երկրի տնտեսական քաղաքականությամբ և տնտեսության զարգացման մակարդակով: Եթե երկիրն ունի բավարար բազա դրա համար և արդյունաբերության, գյուղատնտեսության տարբեր ճյուղեր զարգանում են, տեղական արտադրանքը ներքին և արտաքին շուկայում սպառվելով՝ կարող է տարբերվել միջազգային շուկայում ձևավորվող գներից և մի քիչ ավելի տնտեսական անկախություն ու անվտնագություն տալ», -պնդում է Մանասերյանը:
Որքանով է իրատեսական 4 տոկոսանոց գնաճը
Ինչպես հայտնի է, կառավարությունը 2018 թվականի համար 4 տոկոս գնաճ է կանխատեսել: Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի համոզմամբ՝ այդ թիվն իրականում շատ ավելի մեծ կլինի՝ ինչու չէ արտահայտված ոչ միանիշ թվով: Թաթուլ Մանասերյանն այլ կարծիքի է: Ըստ նրա՝ ապրանքների որոշ մասը թանկանում է, մի մասն էլ իջնում, ուստի կարելի է կանխատեսել, որ սպառողական գների ինդեքսի մեջ միջինացված թիվը միանիշ կարող է լինել:
Հ.Գ-Տարբերվող արևմուտք
Այստեղ կարող եք տեսնել, թե ինչն է մտնում նվազագույն սպառողական զամբյուղի մեջ Ռուսաստանի Դաշնությունում: Ոչ մի արտասովոր բան:Իսկ ահա Արևմուտքն է այս հարցում տարբերվում է: Եվրոպացիները խիստ ուշադրություն են դարձնում նաև հոգևոր սննդին, ուստի նրանց նվազագույն սպառողական զամբյուղում ընդգրկված են նաև թատրոնի և կինոյի տոմսերը, գրքերի ու պարբերականների համար ծախսվող գումարը, կամ լողավազաններ և ֆիթնես ակումբներ հաճախելու աբոնեմենտները: Օրինակ Ֆրանսիայում, սպառողական զամբյուղը ներառում է նաև այցելությունները ռեստորաններ և գեղեցկության սրահներ, իսկ Մեծ Բրիտանիայում էլ տեղ ունեն այն իրերը, որոնք տան վերանորոգման ու այգեգործության համար են:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...
20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...