22:12 17.06.2018
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 2018թ. հունիսի 16-ին Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանն ապօրինի պահվող մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու մասին։
ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։
2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։
Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։
Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։
Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։
Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ»։
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...