19:01 18.07.2020
Անվադողերի այս խմբաքանակը հավաքվել է 3 օրում։ Տասնյակներով, հարյուրներով անվադողերը Երևանի տարբեր տարածքներից են հավաքվել ու կուտակվել։ 20 բեռնատարներում են տեղավորել ու ճանապարհել Հայաստանի ու Արցախի սահմաններ։
Հերթական ու մեծ խմբաքանակը Գյումրիից է շարժվելու, 4-րդ օրն է՝ նախաձեռնության անդամները քաղաքի թաղամասերում հավաքված անվադողերը բերում, կենտրոնացնում են մեկ վայրում։ Սա միակ տարածքը չէ, որտեղ կայանած մեքենաներում բեռնվում են անվադողերը։ Բանակին անհրաժեշտ խմբաքանակից մեկը կենտրոնական հրապարակում էր։ Վարորդներ, տարբեր թաղամասերից բնակիչներ միանում էին նախաձեռնությանը։
Սահմանին զինվորն է, իսկ թիկունքում հայկական զինված ուժերին ծառայում են ապագա զինակոչիկները։ Եկել էին օգնելու նախաձեռնության անդամներին։ Առաջնագծում կանգնած զինվորին աջակցելը, եթե հարկ լինի, միայն անվադողերով չի սահմափակվի։ Սահմանին՝ դիրքերում, անվադողերը լցվում են հողով, շարվում դիտակետերի շուրջ ու զինվորներին հնարավորինս պաշտպանում թշնամու գնդակից։
Անվադողեր հավաքելու նախաձեռնության հեղինակը Ապրիլյան պատերազմի հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրն է՝ Ժորան, որը 2016 թվականից շարունակում է իր աջակցությունը զինված ուժերին: Նրա համար սա հայրենիքի ու հերոս եղբոր հանդեպ ունեցած պարտքի գիտակցումն է, ասում է, եթե Տիգրանը ողջ լիներ, նույն պատասխանատվությամբ կշարունակեր ծառայել բանակին։
Հիմա կյանքը հայրենիքի համար զոհած եղբոր՝ տանկիստ Տիգրանի կիսատ թողած գործն է շարունակում։
Կարճ ժամանակում Ժորայի նախաձեռնությունը դարձավ բոլորի պարտականությունը, պարբերաբար անվադողերով բեռնված մեքենաները հասնում են սահման: Այս պահին էլ բոլոր մարզերում աշխատանքներն ընթանում են մեծ թափով։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...