16:15 17.07.2020
Գյումրիի Ավտոկայան թաղամասի 104 տնակային տարածքն է, որն ուժեղ ջրհեղեղից ամենաշատն է տուժել։ Վնասված տնակներից մեկն է, որտեղ ապրում են Հովհաննիսյանները տասը անձով՝ երեք որդիներն իրենց ընտանիքներով։
Հեղեղի ուժեղ հոսքը խարխլել է առանց այն էլ 32 տարում քայքայված տնակի հիմքերն ու պատերը։ Նույն բախտին է արժանացել նույն տարածքի բնակիչ Ռիմա Մխիթարյանի տնակը. նրանք էլ բազմանդամ ընտանիք են, տնակային երկու սենյակներում ապրում են 9 անձով։
Ավտոկայանի այս տարածքը ամեն տեղումներից հետո հայտնվում է տուժածի կարգավիճակում։ Գրեթե բոլոր տնակներն այստեղ ոչ այնքան 32 տարվա մաշվածությունից, այլ տեղումներից են քայքայվել: Թե Սարգսյանների տնակը քանի անգամ է անձրևներից ու ձնհալից տուժել, արդեն չեն հիշում։
Երեք ընտանիքներն էլ փաստացի անօթևան են, բայց առանց անօթևանի կարգավիճակի։ Պետությունից բնակարանի փոխհատուցում ստանալու ակնկալիքներ չեն էլ ունեցել, ընտանեկան տարբեր պատճառներով տնակներում հայտված մարդիկ են։ Հենց այս երեք ընտանիքների բնակարանային հարցը, որպես ջրհեղեղից տուժածներ, հրատապ քննարկվողների ցանկում ընդգրկվեց։ Քաղաքապետարանի բնակարանային ֆոնդում առաջարկվող տարբերակն էլ միայն սոցիալական բնակարաններն էին։
Խոսքը Անի թաղամասի սկզբնամասում գտնվում բնակելիի մասին է։ «Առդա» բարեգործական հիմնադրամը մեկ տարի առաջ 18 բնակարանից 11-ը բաշխեց, իսկ 7-ը մնում է դատարկ՝ չափորոշիչներին համապատասխան ընտանիքներ չլինելու պատճառով: Հիմա երբ խնդիրը հրատապ է, օրակարգային դարձավ շատ արագ չափորոշիչները փոխելու հարցը։
Նախկինում դրանք խիստ էին դրված և շահառու կարող էին ճանաչվել այն միայնակ ծերերը, որոնք ունեին անօթևանի կարգավիճակ և ապրում էին տնակներում:
Հետո ցանկն ընդլայնվեց, բայց բնակարանի շահառուներ չգտնվեցին կամ եղածները հրաժարվեցին։ Այժմ այդ ազատ բնակարանները տնօրինել առաջարկվել է հեղեղից առավել տուժած ընտանիքներին։
Համաձայնության կամ առարկության հարցեր, իհարկե, ծագել են ընտանիքներում։ Տնակների վիճակը ծայրահեղ է, բայց մի քանիսը հրաժարվում են սոցիալական բնակարաններից։ Հովհաննիսյանների 10 անձից բաղկացած ընտանիքը նախընտրել է բնակվել 2 սենյականոց բնակարանում, քան մնալ քայքայված տնակում։ Առաջարկից հետ չի կանգնել նաև Սարգսյանների երիտասարդ ընտանիքը, որտեղ փոքրիկի ծնունդի են սպասում։
9 անձից բաղկացած Մխիթարյանները չեն համաձայնել տեղափոխվել առաջարկվող 1 սենյականոց բնակարանը: Այս ընտանիքները նաև չեն քննարկում այն հարցը, որ այդ բնակարանները իրենց սեփականության իրավունքով չի տրվում տնօրինման, նրանց համար առաջնայինը տնակներից դուրս գալն է։ Ընտանիքները սոցիալական բնակարանները տնօրինելու են անժամկետ, պայմանն է, որ բնակեցումից հետո ապամոնտաժելու են տնակները:
Սոցիալական բնակարաններից հրաժարված ընտանիքների համար բնակապահովման այլ տարբերակի առաջարկ քաղաքապետարանն առայժմ չունի։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...