ԱՆ-ն Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը վերակազմակերպելու նախագիծ է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

ԱՆ-ն Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը վերակազմակերպելու նախագիծ է ներկայացրել

19:59 16.07.2020

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բուժհաստատությունների օպտիմալացման մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ճառագայթային բուժումը կենտրոնացնել մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատությունում: Ըստ այդմ՝ նախատեսված է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի վերակազմակերպում: Նախարարությունն առաջարկում է փակել ճառագայթային բաժանմունքը և 12 մահճակալով նոր բաժանմունք բացել Գյումրի բժշկական կենտրոնում, այսինքն՝ ուռուցքաբանական դիսպանսերը միանալու է Գյումրի կենտրոնին: Որպես հիմնավորում, նախարարությունը ներկայացրել է այն, որ դիսպանսերի շենքային պայմանները լավը չեն, իսկ ճառագայթային բաժանմունքի սարքավորումները հին են և  ունեն վերալիցքավորման կարիք:

2 օր առաջ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենին մարզպետարանը հանձնել է առողջապահության նախարարության մշակած նախագիծը, որն, ըստ էության, բուժհաստատությունում ընդունել են որպես ծանուցում այն մասին, որ դիսպանսերի աշխատանքը դադարեցվելու է: Նախագծով առողջապահության նախարարությունը նախատեսում է ճառագայթային ծառայությունը կենտրոնացնել մայրաքաղաքում, իսկ ուռուցքաբանական վիրահատությունների և քիմիաթերապիայի համար բաժանմունք բացել «Գյումրի» բժշկական կենտրոնում: Ուռուցքաբանական դիսպանսերը «Գյումրի» կենտրոնի հետ միավորելու նախագիծ մշակելու համար հիմք հանդիսացել է դիսպանսերում միջազգային մասնագետների անցած տարի կատարած ուսումնասիրությունը:

«2019-ի ուսումնասիրություններով՝ ճառագայթային բուժման մասով ծառայությունը գնահատվել է անբավարար, հատկապես սարքավորումների մասով է գնահատվել անբավարար: Ունենք շատ հին, դեռևս սովետական տարիների՝ 1989 թվականի արտադրության սարքեր, որոնք արդյունավետ բուժում ապահովելու համար անհրաժեշտ է 5 տարին մեկ վերալիցքավորել: Այդ սարքերը վերջին անգամ վերալիցքավորվել են 1995-ին: Բազմիցս դիմել ենք գործակալությանը, որ աջակցեն մեզ վերալիցքավորման հարցում: Դա մեծ գումարների հարց է: Դիմել ենք նաև կառավարությանը, որ ֆինանսական առումով աջակցեն: Կառավարությունը որոշել է այսպես՝ ճառագայթային ծառայությունը կենտրոնացնել Երևանի ուռուցքաբանական կենտրոնում»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Ճառագայթային ծառայություն ապահովող երկու սարք կա դիսպանսերում: Դրանցից մեկը մի քանի տարի է` չի աշխատում վերալիցքավորում չունենալու պատճառով, մյուսն էլ է ենթակա վերալիցքավորման, բայց շահագործում են։

Ըստ նախագծի՝ ճառագայթային բուժում ստանալու համար հիվանդները պետք է գնան մայրաքաղաք, իսկ ստացիոնար բուժում ստանան «Գյումրի» կենտրոնում: Բժիշկներն էլ  համոզված են՝ առանց տեղում ճառագայթային ծառայություն ունենալու, հիվանդների բուժումը արդյունավետ չի լինի:

Բուժհաստատությունը վերակազմակերպելու հիմնավորումներից մեկն էլ շենքային պայմաններն են: Մեկ տարի առաջ կատարված ուսումնասիրությունների համաձայն` շենքը չի ունեցել ջեռուցում և անհրաժեշտ է եղել ներքին հարդարում: Մեկ ամիս առաջ վերանորոգումներ են սկսել, ջեռուցման համակարգն էլ անցկացված է, բայց եթե նախագիծն ընդունվի, շենքը պետք է ազատեն ու  պետգույքի կառավարմանը հանձնեն:

«Մեր շենքային պայմաններն այնքան վատը չեն, ինչպես ներկայացվում է նախագծում: Ես գտնում եմ, որ մեր շենքային պայմանները համապատասխանում են, տիպային կառույց է: Մեր ճառագայթային բաժանմունքի շենքի դիրքն այնպիսին է, ինչպիսին Երևանի ուռուցքաբանական կենտրոնի ճառագայթային բաժանմունքի շենքը: Նույն տիպային կառույցներն են: Մեր մոտ հիվանդները ստանում են և՛ ճառագայթ, և՛ քիմիաթերապիա, և՛ ստացիոնար բուժում: Մենք բազմիցս դիմել ենք, որ մեր ճառագայթային բաժանմունքի սարքավորումը վերալիցքավորեն: Անգամ դոնորներ եմ փնտրում, բանակցություններ եմ վարում, որ աջակցեն վերալիցքավորեն, բայց մեզ, համենայնդեպս, առաջարկում են այս ծրագիրը»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը:

Նախագծով չի հստակեցվում, թե ինչպես է լուծվելու բուժանձնակազմի հարցը: Հիմա դիսպանսերում 30 մահճակալ կա և 60 աշխատակից: «Գյումրի» կենտրոն տեղափոխվելու դեպքում մահճակալների թիվը 12 է լինելու:

Ուռուցքաբանական դիսպանսերի աշխատակիցները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքների ու առաջարկների փաթեթը կազմել են: Այն ներկայացվելու է նախարարությանը: Նույն նախագծով Գյումրիի ևս երկու բուժհաստատության վերակազմակերպում է նախատեսվում: Խոսքը Գյումրիի ծննդատան և պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է: Թեև, ի տարբերություն ուռուցքաբանական դիսպանսերի, այս բուժհաստատությունների, միավորումը «Գյումրի» կենտրոնին իրավաբանորեն է տեղի ունենալու՝ գործելու են իրենց շենքերում, և աշխատակազմի հիմնական մասը պահպանվելու է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

BACK_TO_TOP