Հեղեղաջրերը քանդել են Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզի արտաքին պատերը, գույքը տակնուվրա արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Հեղեղաջրերը քանդել են Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզի արտաքին պատերը, գույքը տակնուվրա արել

23:59 15.07.2020

«Դասավորված, մաքուր խմբասենյակները թողել, գնացել էինք,հիմա հետաքրքիրն այն է, որ էս պահարանները դրված են եղել միջանցքի վերջում, լրիվ մեր գույքը ջուրը էն ձևով է խառնել իրար, որ զարմացած ենք»,- ասում է «Զանգակ» մանկապարտեզի տնօրեն Սիրանույշ Մելքոնյանը:

«Զանգակ» մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները ջրհեղեղից երկու օր անց դեռ փնտրում են գույքի մի մասը, ներսում ամեն ինչ տակնուվրա է արել սելավի ուժեղ հոսքը։ Ջրի ալիքը տեղում չի թողել անգամ խմբասենյակների դռներն ու փայտյա միջնապատերը։

«Այ էս միջնապատը, որն ընկած է հատակին, ամենավերևի հատվածում գտնվող խմբասենյակի միջնապատն է, թե ոնց է լողալով եկել, հասել էս հատված, չգիտեմ, հիմա մենք  էդ սենյակ մտնել չենք կարողանում, ամբողջությամբ լցված է ցեխով ու տիղմով: Անգամ պահարանները, որ մենք ամրացրել էինք պատերին, որ երեխաների վրա չընկնեին, ջուրը պոկել ու իր հետ տարել է»,- զարմացած ասում է տնօրենը:

Ցեխի  ու տիղմի հաստ շերտը խմբասենյակներում ու միջանցքներում է, ջրի հոսքի հետ մանկապարտեզում են հայտնվել նաև հարևան ավտովերանորոգման կետի անվադողերը։ Տնակային մանկապարտեզը նորոգումներով կարգի բերել հնարավոր չէ, փայտե շինությունն այլևս  շահագործման ենթակա չէ։

«Հիմա իմաստ չունի էդ շենքը ընդհանրապես վերանորոգել: Մենք Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենին գրություն ենք ուղարկել և խնդրել, որ հիմա արագացնեն նոր շենքի կառուցման գործընթացը, ստացել ենք դրական պատասխան ու երևի 2-3 ամսից նոր շենքի կառուցման աշխատանքները կսկսվեն»,- նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ  եկավ։ «Զանգակ» մանկապարտեզը  տարածքային զարգացման հիմնադրամի այս տարվա  ծրագրում կար, բայց մեկնարկի ժամկետներն ավելի ուշ էին նախատեսված։ Այժմ, իրավիճակով պայմանավորված, հիմնադրամը խոստանում է  աշխատանքների մեկնարկն արագացնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP