Գյումրիի շատ թաղամասերում ջրահեռացման համակարգը բացակայում է կամ չի գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Գյումրիի շատ թաղամասերում ջրահեռացման համակարգը բացակայում է կամ չի գործում

19:59 15.07.2020

Գյումրիի շատ փողոցներում ու թաղամասերում ջրահեռացման համակարգ կամ չկա, կամ էլ եղածը չի գործում: Օրինակ` նախօրեին հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ եղած տներն ու փողոցները:

Այդ օրը քաղաքի կենտրոնի փողոցներն էին անանցանելի, բայց կան թաղամասեր, որտեղ խնդիրը մշտական է: Ամեն անձրևից հետո տները ողողվում են անձրևաջրերով: Այդպիսիներից մեկը Ձորի թաղն է: Քաղաքի ամենացածրադիր հատվածն է, որտեղ նաև հին բնակֆոնդն է: Ամբողջ թաղամասի ջրահեռացման համակարգը չի գործում, իսկ հարակից Շիրակացի փողոցում ընդհանրապես բացակայում է, որի հետևանքով ամեն անձրևից հետո Անի թաղամասի ու Շիրակացի փողոցի սելավաջրերը կուտակվում են Ձորի թաղում:

Սելավաջրերը լցվել են տները, ողողել հիմքերը, որի հետևանքով հատակի փայտերը փտել են, պատերը՝ խոնավացել: Ձորի թաղում չկա մի տուն, որը խոնավ չլինի:

Բուն պատճառը թաղամասի ջրահեռացման համակարգի բացակայությունն է: Ո՛չ ձորի թաղում, ո՛չ էլ հարակից Շիրակացի փողոցում ջրահեռացում չի կատարվում: Բնակիչները նշում են՝ քաղաքապետարանի մասնագետներին մի քանի անգամ տարածք են հրավիրել, առաջարկել են թաղամասում ջրահեռացման խողովակաշար անցկացնել:

Ձորում արդեն այլ տեսարան է բացվում՝ ներքևում Գյումրի գետակն է, որի չորս կողմերում հսկայական աղբակույտեր են: Բնակիչները չեն թաքցնում՝ գրեթե ամբողջ կենցաղային ու շինարարական աղբն այստեղ են թափում, հետևանքը հակասանիտարական վիճակն է ու մոծակները:

Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աղբահանության ու ջրահեռացման խնդիրներին ժամանակավոր լուծում տալու առաջարկով էր թաղամաս եկել: Աղբը տարածքից հեռացնել չեն կարող, որովհետև ձորին տեխնիկա մոտեցնել հնարավոր չէ: Միակ տարբերակը աղբակույտերը հողով ծածկելն է: Իսկ ջրահեռացման հարցը լուծելու համար պետք է ուսումնասիրություն կատարեն:

«Պետք է փորձենք եռակողմ խնդիր լուծել: Հողը կլցնենք, աղբակույտերը կփակենք՝ հույսով, որ այլևս չկրկնվի: Ջրահեռացման համակարգը մեր ունեցած տեխնիկայով կբացենք, խողովակներով կհեռացնենք, որ չլցվի տները, հույսով, որ Շիրակացի փողոցը կապիտալ նորոգում կունենա»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:

Այսինքն` ջրահեռացման հարցը Ձորի թաղի այս հատվածում վերջնականապես կլուծվի, երբ Շիրակացի փողոցը հիմնանորոգվի ու ջրահեռացման համակարգ կառուցվի: Սա քաղաքապետարանի ապագայի ծրագրերում է՝ անորոշ ժամկետով: Այս տարվա փողոցաշինական ծրագրերում Շիրակացի փողոցն ընդգրկված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

BACK_TO_TOP