Քոչարյանի պաշտպանները կրկին Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն են ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Քոչարյանի պաշտպանները կրկին Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն են ներկայացրել

16:51 14.07.2020

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն այսօր սկսվեց տուժողների իրավահաջորդների դժգոհություններով:

Նիստի սկզբում տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանին խնդրեց տուժողների իրավահաջորդներին թույլատրել գտնվել նիստերի դահլիճի հիմնական հատվածում։ Բանն այն է, որ նրանք արդեն երկրորդ  դատական նիստն է՝ գտնվում են ապակիներից այն կողմ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց տուժողներին՝ ո՞րն է պատճառը, որ ցանկանում են տեղափոխվել դահլիճի հիմնական հատված: Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատասխանեց.

«Մոտ 70 տարեկան մարդ ենք, լսողությունից վատ ենք, տեսնում ենք ազատ տեղ՝ ուր կարող ենք նստել, բոլորը քիփ-քիփ նստած են, իսկ մենք երեք հոգի մարդ ենք, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ»:

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց՝ համաձայն չեն:

«Առաջին պատճառն այն է, որ 1․5 մետր հեռավորությունը հնարավոր չի լինելու ապահովել, երկրորդը՝ այն, որ տուժողի իրավահաջորդներից մեկը բազմաթիվ անգամներ խանգարել է գործի քննության բնականոն ընթացքը, և ես գտնում եմ, որ երբ նա տեղ զբաղեցնի մեր կողքին, հնարավորություն չենք ունենալու պատշաճ կերպով աշխատելու»:

Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ եթե տուժողները խնդիր ունեն մասնակցելու, պետք է ապահովել այդ պայմանները։

Մեղադրողի այդ առաջարկին արձագանքեց պաշտպան Ալեքսանյանը.

«Ես կառաջարկեմ, որ պարոն Բաղդասարյանը գա, այստեղ տեղ զբաղեցնի և տեսնի՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ․ աթոռները ջարդած են, եկեք, փորձեք, գուցե Ձեզ մոտ ստացվի»։

Դատական նիստի հենց սկզբից շատ վատ էր լսվում, թե ինչ էին խոսում կողմերը: Թեժացող վիճաբանությունը կանխեց դատավորը: Նա  որոշեց, որ մեկ հոգի կարող է տեղափոխվել դահլիճի հիմնական հատված՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:

Դատական նիստը շարունակվեց պաշտպանական խմբի հերթական միջնորդությամբ: Պաշտպան Կարեն Մեժլումյանը, Հովհաննես  Խուդոյանը, Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդեցին կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը  և այդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 78, 79, 72, 73 հոդվածներին պարզելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP