19:30 15.07.2020
Գյումրու առանձնացող ճարտարապետական տեսքն ու շենք-շինությունները խոսում են քաղաքի՝ հին կենսագրություն ունենալու մասին։ 1800-ականների կառույցները կենդանի վկաներն են պատմական քաղաքի։ Գյումրիի հենց կենտրոնում՝ հրապարակից ոչ շատ հեռու, կողք կողքի ալեքպոլյան ժամանակների տներ են: Այստեղ 1800-ականներին ուռումների՝ հունական թաղամաս է եղել, որտեղ հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքներ: Թաղամասի շենքերից մեկի մեկդարյա պատմության մասին է խոսում արտաքին պատի փորագրությունը՝ 1887 թվական: Այն ժամանակին Ալեքպոլի դպրանոցներից մեկն է եղել, հետո դարձել է մեծահարուստների առանձնատուն։ Հիմա տան նոր սեփականատերը պատմական գիտությունների դոկտոր, ծնունդով գյումրեցի Հայկ Դեմոյանն է։ Վերանորոգումները շենքում դեռ չեն ավարտել, զուգահեռ կահավորում են այնպես, ինչպես եղել է 1887 թվականին։ Արժեքավոր իրերը շատ են, դրանց մեջ բացառիկներից է տան դաշնամուրը:
«Ակումբ 1887». այսպես է կոչվելու այս տունը, որտեղ նախաձեռնող խումբն անցկացնելու է ցուցադրություններ։ Ալեքպոլյան ճարտարապետության արժեք տան դռները բաց են լինելու որպես թանգարան, այն վերածվելու է տուրիստական տեղեկատվական կենտրոնի:
Պատմական միջուկի գրեթե բոլոր տներն ունեն նկուղային հատվածներ, որոնք ալեքպոլցիները կառուցել են հատուկ ոճով՝ կամարաձև, իսկ հատակը սալիկապատել են Ջաջուռի տուֆով։ Նկուղը մի քանի սենյակներ ունի, մեկն իբրև թոնրատուն է ծառայել, իսկ հարևան սենյակում ջրհոր է եղել, ջուրը մեծահարուստների տանն անսպառ է եղել, իսկ վերջին տարիներին այստեղ ապրած մարդիկ ջրհորում աղբ են կուտակել։
«Գյումրի-20/25» նախաձեռնության համահիմնադիրը նշում է՝ հայրենի քաղաքում պատմական 3 շենքերը վերականգնվելուց հետո ծառայելու են որպես մշակութային, զբոսաշրջային ու գիտահետազոտական-հավաքչական ծրագրերի իրականացման կենտրոններ: Մյուս շինությունը Տերյան-Աբովյան փողոցների խաչմերուկում է՝ հայտնի գարեջրագործ, ալեքպոլցի մեծահարուստ Ծաղիկովենց առանձնատունը. այստեղ է ապրել Վահան Չերազի ընտանիքը:
1886 թվականին կառուցված առանձնատունը վթարային է, շենքում ռեստավրացիոն աշխատանքները դեռ չեն սկսել։ 800 քառակուսի մետր մակերեսով շինության բակում պահպանվել են ձիարանները: Առանձին մասնաշենքերը վերականգնումից հետո դառնալու են հայ լուսանկարչական արվեստի թանգարան: Ալեքպոլյան ճարտարապետությունը, գյումրեցիների կյանքն ու կենցաղը առանձնակի մաս են դարձել նաև հայկական կինոյի։
Այս դարպասն ու տունը՝ կառուցված 1880-ականներին, հայտնի դարձան մեկ դար հետո, երբ 1984 թվականին այս տանը նկարահանվեց «Մեր մանկության տանգոն». փայտե դարպասներից ներս նշված ֆիլմում հայտնի Վարդուշի տունն է: Դարպասները չեն փոխվել, չեն էլ փոխվի, միայն կենթարկվեն ռեստավրացիայի: Ներսում է նաև այն կոմոդը, որը ֆիլմում այդպես էլ իր տեղը չգտավ:
Կինո-թանգարանը շուտով իր դռները կբացի այցելուների առջև, իսկ մյուս երկու տներում նախատեսում են աշխատանքներն ավարտել հաջորդ տարում: Պատմական միջուկում վթարային, բայց ճարտարապետական արժեք ու մարդկային կենսագրություն ունեցող շատ շինություններ փրկության ու պահպանության են սպասում, որոնց հանդեպ հետաքրքրություն կա, բայց գործնական քայլերն են դանդաղ։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...