19:01 08.01.2018
Հայաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր, Ուկրաինայի եռակի չեմպիոն և եռակի գավաթակիր, Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր, Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի սուպերգավաթակիր, Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, բազմակի անգամ Հայաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների և Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Սա էլ դեռ Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու նվաճումները չեն: Վերջին շրջանում սակայն Մխիթարյանի շուրջ զարգացող իրադարձությունները ավելի ու ավելի քիչ են դրական երանգներ պարունակում: Պատճառը «Մանչեստեր Յունայթեդ» ակումբում Մխիթարյանի, մեղմ ասած, ոչ այնքան հաջող խաղն է վերջին մի քանի ամիսներին: Հիշեցնենք, որ նախ երկու ամսից ավելի Մխիթարյանը ընդհանրապես դուրս չեկավ խաղադաշտ: Այնուհետ, երբ խոսք գնաց նրա այլ ակումբ տեղափոխվելու մասին, ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան սկսեց դուրս բերել փոխարինման: Մխիթարյանի խաղը սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին և չի փոխել «Մանչեստեր Յունայթեդի» երկրպագուների կարծիքը, անգամ վերջին խաղից հետո, «Դերբի Քաունթրի» հետ, որին Մխիթարյանը բավականին հաջող հանդես եկավ: Չնայած Մոուրինյոն ներողություն խնդրեց Մխիթարյանից, իրեն փոխարինելու համար:
Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: Ես այդ մասին նրան ասացի: Ինձ էլ դուր չեկավ իմ արածը, քանի որ նա արժանի չէր դրան: Մխիթարյանը լավ էր խաղում: Ճիշտ է փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց թիմին դինամիկա էր հաղորդում: Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին, մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից, որովհետև նա արժանի չէր:
Մոուրինյոյի ներողությանը շատերն էին սպասում, հատկապես հայ երկրպագուները: Սպասում էին այնքան, որ ոմանք այդ ներողոթյունը ընդհանրացրեցին՝ թե կամակոր պորտուգալացին զղջացել է, ոչ միայն վերջին խաղի համար, այլ ընդհանրապես, այս վերջին ամիսներին Մխիթարյանի հանդեպ դրսեվորած իր վարքի: Սակայն ներողություն խնդրելը, այն էլ մի քանի խաղերի համար, Մոուրինյոյի ոճը չէ: Դա նախ դեմ կլիներ կոնֆլիկտային մարզչի սկզբունքներին, ապա կնշանակեր որ նա անընդհատ թերագնահատել է Մխիթարյանին, ինչը լավ մարզչին լավ չէր բնութագրի: Իրականում Մխիթարյանի խաղում անկում կար: Իսկ մարզասերներին անգամ մեկ, ոչ այնքան լավ խաղը բավարար է ֆուտբոլիստին մեղմ ասած քննադատելու համար: Ահա մի քանի մեկնաբանություն, Մխիթարյանի վերջին՝ նույնիսկ Մոուրինյոյի խոստովանությամբ լավ խաղից հետո:
1. «Հենրիխ Մխիթարյանը որակյալ զարմանահրաշ ֆուտբոլիստից վերածվել է փաբում խաղացող մեծ Ջոնի»։
2. «Մոուրինյուն պետք է նրան թույլատրի հեռանալ։ Չեմ հավատում, որ Մխիթարյանը վատն է, սակայն մամուլը և որոշ երկրպագուներ դուրս են եկել նրա դեմ։ Նա կուժեղացնի բազմաթիվ թիմեր»։
3. «Կարծում եմ, որ Մխիթարյանը կորցրել է իր վստահությունը։ «Կարող եք անմիջապես վաճառել Մխիթարյանին, նույնիսկ եթե վճարեն 20 միլիոն ֆունտ, կցանկանամ, որ նա հեռանա»։
4. «Մխիթարյանը կրկին սարսափելի տեսք ուներ։ Որքան շուտ վաճառենք նրան, այնքան ավելի լավ»։
Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը անդրադարձել է « Sport BILD» պարբերականը: Հրապարակումը թվիտերյան էջում մեջբերել է «Transfer News Live»-ը:
«Հենրիխ Մխիթարյանը այս հունվարին դժվար թե հեռանա «Մանչեսթեր յունայթեդից», քանի որ Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը նրա տեղափոխության համար պահանջում է 40 մլն եվրո: Սա այնպիսի գումար է, որը նրան ձեռք բերել ցանկացողներին ստիպում է հրաժարվել այդ մտքից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանով ներկայումս հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում երկուսը անգլիական: Խոսքը «Լիվերպուլի» և «Արսենալի» մասին է: Վերջերս ամենահավանական գնորդների ցանկում հայտնվեց նաև «Ինտերը»: Ոմանք նույնիսկ գործարքն արդեն կայացած էին համարում, երբ իտալական ակումբի մարզիչը հայտարարեց որ Մխիթարյանի համար անհրաժեշտ այդքան մեծ գումարը «Ինտերը» չունի: Ընդորում այն ժամանակ խոսք էր գնում 30 միլիոն Եվրոյի մասին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին իսկ տրանսֆերը կազմեց 26.3 մլն ֆունտ ստերլինգ: Հիմա էլ բուռն քննարկումների թեմա է դարձել « Sport BILD»-ի հրապարակումը: Թվիտերում օգտատերերից մեկը նշել է թե չի հասկանում ինչ՞ու են ֆուտբոլիստներին ակումբները փորձում վաճառել ավելի թանկ գնով քան ձեռք են բերել: Ահա հրապարակումներից ևս մի քանիսը:
1. «40 միլիոն մի հայի համա՞ր: Ծիծաղելի է»:
2. «Ազգությունը կապ չունի: Ես վստահ եմ, որ կարևորը ֆուտբոլիստի փորձն է:»
3. «Եթե Մխիթարյանը որակյալ ֆուտբոլիստ է, ինչ՞ու ակումբները չեն ուզում վճարել ինչոր 40 միլիոն: Հիշեք թե ինչպես «Բարսելոնան» Կոուտինյոյի համար վճարեց 142 միլիոն եվրո:
4. «Հզոր թիմերը որ կարող են 40 միլիոն վճարել Մխիթարյանի ; կարիքը չունեն, իսկ ովքեր դժվարությամբ են հայթայթելու այդ գումարը չեն ուզում ռիսկի դիմել մի ֆուտբոլիստի համար, որը տապալեց մի ամբողջ սեզոն:
Մխիթարյանի իրական երկրպագուներն ու նրան գնահատողները սակայն շարունակում են հավատալ նրան: Ընդ որում նրաց թվում Մխիթարյանից ոչ պակաս անուններ կան: Օրինակ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնն ակնարկել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ նրանք կարող են հետագայում զղջալ Մխիթարյանին վաճառելու համար` զգուշացնելով, որ հայ կիսապաշտպանը այլ ակումբում կարող է հիանալի ֆուտբոլ ցույց տալ: «Եթե նրանք Մխիթարյանին թույլ տան հեռանալ, ապա նա կտեղափոխվի որևէ ակումբ ու կդառնա լավագույն խաղացողը», – ասել է Լոուրենսոնը BBC-ի եթերում:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերն էլ քննադատել է «Մանչեստեր յունայթեդի» գլխավոր մարզչին:
Մոուրինյուն հատակին է, ինչպես և իր թիմը։ Չեմ կարող հիշել, թե երբ եմ վերջին անգամ տեսել նրան ժպտալիս։ Չկա էներգիա և կայծ, ինչը փոխանցվում է թիմին։ Մոուրինյուն գործում է այնպես, կարծես ամբողջ աշխարհը նրան դեմ է։ Մոուրինյուն չի կարողանում առավելագույնը ստանալ ոչ մի ֆուտբոլիստից, այդ թվում և Մխիթարյանից:
Երբ կլքի Մխիթարյանը մանչեստերյան ակումբը, կամ կլք՞ի արդյոք: Տրանսֆերային գործարքների մասին լուրերը առայժմ միայն ցանկությունների մակարդակում են: Մոուրինյոն կարծես նորից սկսել է ջերմանալ, Մխիթարյանի խաղն էլ նորից սկսել է ստացվել: Եվ ամենակարեվորը՝ Մխիթարյանի գինը ոչ մի կերպ չի նվազում տրանսֆերային շուկայում: Այս ամենի պարագայում գուցե իրոք անտրամաբանական չէն նաև այն ենթադրությունները, որ «Մանչեստեր Յունայթեդի» համար այնքան էլ ցանկալի չէ ազատվել հայ ֆուտբոլիստից:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ12:27 25.11.2024
Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններԱդրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...
12:20 25.11.2024
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցըԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...
12:12 25.11.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքումՄասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...
12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...
11:53 25.11.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգՆոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...