Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու կրկնակի փորձ են կատարել. հայկական կողմից կորուստներ չկան. ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու կրկնակի փորձ են կատարել. հայկական կողմից կորուստներ չկան. ՊՆ

17:28 12.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,-նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան քաղաքի Աթոյան փողոցի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

10:00 10.01.2025

Երևան քաղաքի Աթոյան փողոցի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 10-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը […] ...

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

09:52 10.01.2025

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ քաղաքում 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07:08-ին, օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

22:53 09.01.2025

Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […] ...

SHANTNEWS

22:00 09.01.2025

SHANTNEWS

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

21:55 09.01.2025

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

21:49 09.01.2025

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

Ուկրաինայի պետական ​​պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական ​​պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական ​​պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...

BACK_TO_TOP