20:00 08.07.2020
«Կումայրի» արգելոցի տարածքում՝ Անմեղիկենց գերդաստանի տանն է ապրում ու ստեղծագործում գեղանկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը. հենց տան մուտքից ամեն բան խոսում է արվեստագետի նրբաճաշակ լինելու մասին։
Բակում դրված կտավներն ամբողջացնում են այդ մթնոլորտը, դրանք ծնվել են արտակարգ ռեժիմի օրերին։ SHANTNEWS.am-ի թղթակցին գեղանկարչուհին ներկայացրել է իր նկարների շարքը, որն անվանել է «Կարանտինային»:
Գեղանկարչուհու համար ազատ ժամանակը միշտ սուղ է եղել, բայց այն առայժմ չի սպառվել արտակարգ դրության իմաստով, իսկ ստեղծագործողն այդ ժամանակը լցնելու դրական կողմն է գտել։
10-ից ավելի գործեր, որոնք համավարակի փակ ռեժիմի ծնունդն են, ցավոք, դեռ փակ են լայն ցուցադրության համար։ Սուսաննա Մկրտչյանը ելքը գտել է։ Տան բակը բացօթյա ցուցասրահ է, իսկ նրա արվեստի սիրահարների համար վիրտուալ հարթակն է բաց։
Մտքի թռիչքը ստեղծագործողի համար անսահման է: Այս ընթացքում այլ մտորումներ են խմորվում՝ թե ինչ ու ինչպես փոխեց մեր կյանքը փակ սահմանները։ Մարդկանց նեղ շփումը բերեց ջերմ մթնոլորտի կորստի, և այն միայն աշխատանքային ոլորտներում չէ։
Իսկ բակը գյումրեցիների համար անկեղծ ու համով խոսք ու զրույցի տեղ է։ Գեղանկարչուհին իր բակում սպասում է այդպիսի օրերի, իսկ նոր կտավները այստեղ են բերում իր հարազատներին, ծանոթներին:
Իր արվեստանոցն էլ ջերմ զրույցի անկյուն է, այստեղ ամեն բան ձեռագործ է։ Տիկին Սուսաննայի 50 տարիների ստեղծագործական ֆոնդն է այս անկյունում: Մոլբերտի առջև հայտնվելիս վրձնի արագ շարժումներով հանպատրաստից պատկերում է իրեն շրջապատող իրերը։
Մշակույթի վաստակավոր գործիչը 40 տարի է, ինչ Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղն է ղեկավարում: Ինչպես մշակութային ու կրթական այլ կենտրոններ, գեղագիտականն էլ է փակ: Նկարչուհին չի համակերպվում օնլայն ուսուցման հետ։
Համավարակը շատ բան է փոխել մարդկանց ընկալումներում։ Արվեստագետը համոզված է, որ ամեն բան էլ նախկինը չի լինի։ Սպասում է նոր սկզբի, որը կլինի նկարչական գունեղ գործերի ցուցադրությունը։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...