Ճապոնիան աշխարհի այն երկրներից է, որտեղ ամենահաճախն են հանդիպում 100 և ավելի տարիքով մարդիկ: Յուրաքանչյուր 100.000 բնակչից 48-ը ապրում է մեկ դար և ավելի: Այսպիսի տվյալների աշխարհի որևէ երկրում չեք հանդիպի: Դա նշանակում է, որ այլ երկրների բնակիչները պետք է մտորեն՝ ինչո՞ւ և ինչի՞ շնորհիվ են ճապոնացիները երկար ապրում: Գուցե պատճառն այն է, թե ի՞նչ են նրանք ուտում:
Միջերկրածովային կոչվող սննդակարգը, որը համեմատաբար նոր է մեր կյանքում, ներմուծել է ամերիկացի սննդաբան Անսել Քեյզը: Նա դեռևս 1970-ական թվականներից ուսումնասիրել է երկարակյացների սննդակարգը, որը պարունակում էր կենդանական ճարպի նվազագույն քանակ:
Մեկ այլ սննդաբան՝ Ուլթեր Ուիլլեթը 1990-ականներին ուսումնասիրել է ճապոնացի երկարկյացներին և նկատել, որ նրանց շրջանում շատ քիչ են սրտի հիվանդություններից առաջացած մահերը: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ճապոնացիների երկարակեցության գաղտնիքը նրանց սննդակարգն է: Այն ինչ նրանք ուտում են արժե ավելացնել մեր գնումների ցուցակում:
Ճապոնիայի համաճարակաբանության և գերանտոլոգիայի ինստիտուտի հետազոտող Շու Ժանգը նշում է, որ ճապոնական սննդակարգը շատ լայն հասկացություն է, ու ամենևին այն սուշիները չեն միայն, որոնք մենք ուտում ենք: Ճապոնական սննդակարգն առաջին հերթին ծովամթերքի առատությունն է, բանջարեղենը, սոյան և հատիկավոր այլ մթեքներ: Այս մթերքները ոչ միայն պաշտպանում են սիրտը, այլև նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ինչը, ի դեպ, ճապոնացիների շրջանում հազվադեպ է հանդիպում:
Հետազոտողները նաև պարզել են, որ ճապոնական սննդակարգի շնորհիվ՝ (ձուկը մսի փոխարեն, բրինձը ցորենի փոխարեն) որովայնի վրա ճարպի շերտ գրեթե չի գոյանում: Ճապոնական սննդակարգը տարիների ընթացքում փոփոխվել է: Այժմ սննդաբանները նկատել են, որ հնարավոր է՝ ճապոնական սննդակարգի առավելությունները պայմանավորված են ոչ միայն ծովաբողկի կամ սոյայի սոուսների հրաշալի համով ու առողջարարությամբ. որոշակի դեր է խաղում նաև սննդի բազմազանությունը:
Ճապոնիայում սնունդը մատուցվում է միշտ փոքր չափաբաժիններով և համեմունքների մեծ քանակով: Այն երբեք չի տապակվում, այլ շոգեխաշվում է: Բացի այդ, ընդեղենը մեծ դեր է խաղում ճապոնական սննդակարգում: Բոլոր առավելություններով հանդերձ՝ ճապոնացիները ևս ունեն առողջական խնդրներ. շաքարային դիաբետով հիվանդացողների թիվը վերջին տարիներին ավելացել է: Մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել երկարակեցության ճապոնական վարկանիշի նվազմանը :