21:33 06.01.2018
Բեթղեհեմում պաղեստինցի ցուցարարները քարկոծել են հույն պատրիարք Ֆեոֆիլ Երրորդի շքախումբը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շքախումբը շարժվել է դեպի Սուրբ ծննդյան բազիլիկ եկեղեցի՝ պատարագ մատուցելու:
Միջամտել են ուժայինները և թույլ չեն տվել ցուցարարներին ավելի մոտենալ մեքենային ու պատրիարքին ուղեկցել են դեպի եկեղեցի:
Հնարավոր տուժացծների մասին հաղորդագրություն չի ստացվել: Սուրբ ծննդյան բազիլիկ եկեղեցին էլ Բեթղեհեմի երկու քրիստոնյա եկեղեցիներից մեկն է, որը, ըստ ավանդության, կառուցված է Քրիստոսի ծննդյան վայրում:
21:41 11.04.2025
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրումԱպրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի […] ...
21:27 11.04.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: ԴԱՐՊԱՍԱՊԱՀ` Յան Զոմեր («Ինտեր»): ՊԱՇՏՊԱՆՆԵՐ` Յուրիեն Թիմբեր («Արսենալ»), Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Նունու Մենդեշ (ՊՍԺ): ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ՝ Նիկոլո Բառելա («Ինտեր»), Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»): ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ՝ Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Լամին Յամալ («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»): Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-16-ին: ...
21:12 11.04.2025
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարների հանդիպումըԱպրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։ Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության […] ...
21:07 11.04.2025
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ հանրային քննարկումՆերքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը դատական նիստերին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելն է։ Նախագծով առաջարկվում է տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, մեղադրյալի կամ վարույթի այլ […] ...
20:55 11.04.2025
Կարեն Խաչատրյանը և Դավիթ Օվասափյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր. ըմբշամարտի ԵԱԲրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Կարեն Խաչատրյանը (87 կգ.) և Դավիթ Օվասափյանը (130 կգ. ) նույնպես կպայքարեն մեդալների համար: Մեր երկու ըմբիշներին հաղթած մարզիկները հասել են եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Խաչատրյանին և Օվասափյանին անցկացնել սփոփիչ գոտեմարտեր: ...
20:41 11.04.2025
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը […] ...