Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց. ԱՆ խոսնակը՝ գյումրեցի տատիկի կորած դիակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց. ԱՆ խոսնակը՝ գյումրեցի տատիկի կորած դիակի մասին

20:11 01.07.2020

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին:

«Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք:

Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:

Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։

Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:

Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:

Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել…..»,-գրել է նա:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի գրառմանը:

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:26 05.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

14:16 05.10.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […] ...

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

14:08 05.10.2024

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

Շաբաթ կեսգիշերից սկսած Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան 16 քաղաքի և բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը: Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 16 բնակավայրի, իսկ Բեյրութի հարավային արվարձանները ենթարկվել են մի շարք ռմբակոծությունների։ Իսրայելական հրետանին կրակ է բացել նաև լիբանանյան […] ...

Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է. Անտոնիո Ռյուդիգեր

14:00 05.10.2024

Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է. Անտոնիո Ռյուդիգեր

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով։ «Նրա նվաճումներն անհավանական են։ Նա 17 տարեկանում խաղում է «Բարսելոնայում» ու իրեն հիանալի դրսևորեց Եվրոպայի առաջնությունում։ Նա ունի հրաշալի ապագա։ Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է»,- ասել է Ռյուդիգերը։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

13:52 05.10.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: […] ...

Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

13:45 05.10.2024

Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր […] ...

BACK_TO_TOP