166.353 գործարք. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

166.353 գործարք. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

14:48 06.01.2018

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկության` 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 166.353 գործարքներ:

2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է: 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 155.911 գործարքներ: Այս գործարքների մեծ մասը՝ 36,8%-ը, բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Իսկ Կոտայքի մարզի մասնաբաժինը կազմել է 12,1%, Լոռու մարզինը՝ 6,5%, Արմավիրինը՝ 7,2%, Արարատի մարզինը՝ 7,3%, Գեղարքունիքի մարզինը՝ 6,7%:

Մյուս մարզերի մասնաբաժինը կազմել է 6%-ից ցածր: 

 

Հաշվետու ամսում գործարքների շուրջ 27.9%-ը կազմել են օտարման, 12.7%-ը՝ գրավադրման, 14.1%-ը՝ առաջնային գրանցման, 11.3%-ը՝ ժառանգության, 5.2%-ը՝ վարձակալության գործարքները:

Նշենք նաև, որ հունվար-նոյեմբեր ամիսներին մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի 1 քմ-ի միջին շուկայական ամենաբարձր գինը սահմանվել է Կենտրոն համայնքում՝ 444.000 ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 345,4 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 270,9 հազար դրամ, Նոր-Նորքում՝ 237,2 հազար դրամ, Ավանում՝ 251,7 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 240,2 հազար դրամ, Շենգավիթում՝ 244,6 հազար դրամ, Դավթաշենում՝ 257,6 հազար դրամ, Աջափնյակում՝ 234,4 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 233,7 հազար դրամ, Նուբարաշենում` 156,9 հազար դրամ:

Միջինը Երևանում (բացի Նորք-Մարաշից) բնակարանների 1 քմ-ի գինը նշված ժամանակահատվածում կազմել է 265,1 հազ. դրամ: Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է: 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին արժեքը եղել է 274.9 հազ. դրամ: Մարզերի կտրվածքով բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական ամենաբարձր միջին գինը եղել է Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Ծաղկաձորում: Այստեղ 1 քմ-ի միջին գինը եղել է 289,6 հազ. դրամ: 2017 թվականին ընդհանուր առմամբ վաճառվել է բազմաբնակարան բնակելի 476 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 116 հատով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP