17:31 05.01.2018
Եթե անցած տարի ամսեամիս երկրի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկը՝ շինարարության ծավալները շարունակում էին նվազել, ապա այս տարի պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս: SHANTNEWS լրատվականը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ Հայաստանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 0,3 տոկոսով ավելացել են: Այսինքն՝ այդ ընթացքում իրականացվել է ավելի քան 324 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 27 մլրդ դրամի շինարարություն: Չնայած ընդհանուր առմամբ շինարարության ծավալների աննշան աճին, պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ցուցանիշը նվազել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 16.5 տոկոսով:
Եթե նախորդ տարիներին համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները աճում էին, ապա նշված ժամանակաշրջանում հակառակ պատկերն է՝ հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը 24,3 տոկոսով նվազել է: Ի տարբերություն այդ ցուցանիշների՝ ավելացել են միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալները՝ 4.3 տոկոսով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 3.7 տոկոսով էլ ավելացել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 81.1 տոկոսով ավելացել են նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ընդհանուր աճի վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը:
Շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ: Դրանից ելնելով է մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր հանդիսանում: Տնտեսագետները հաճախ բարձրաձայնել են, որ եթե շինարարության աճ չկա, եթե նոր, հիմնական կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել:
Ի՞նչ է սա նշանակում. տնտեսագիտորեն ասած` ընդլայնված վերարտադրության կասեցում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ
SHANTNEWS լրատվականի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն, անդրադառնալով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին, նկատեց, որ չի բացառվում նաև՝ այդ աճը վիճակագրական անճշտությունների շրջանակում լինի: Տնտեսագետի խոսքով՝ նման դեպքերում պետք է հաշվի առնել, որ կա նաև վիճակագրության 5 տոկոսի անվստահության միջակայքը, այսինքն հնարավոր է օբյեկտիվորեն 1-2 տոկոսի շեղում լինի.
«Որոշակիորեն աճ կա, բայց չպետք է մոռանալ, որ 2016 թվականի ցուցանիշի հետ է սա համեմատվում, իսկ 2016-ին գրանցվել է որոշակի անկում: Այսինքն, կոպիտ ասած, դու 2016-ին 100 միավորից վաստակել ես 90, իսկ 2017-ին այն դառնում է 91, այնուհանդերձ, եթե մենք դիտարկում ենք 100-ի համեմատ, սա անկում է: Որակական պատկերի առումով մենք չունենք աճ և ես կփորձեմ բացատրել՝ ինչու: Եթե դուք նայեք ԱՎԾ-ի հունվար-նոյեմբեր ամիսների օպերատիվ հաշվետվությունները, կնկատեք, որ ներկայացված է շուրջ 7 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Սովորաբար եթե նման աճ է լինում, դա ուղեկցվում է հատկապես միջին խավի գնողունակ պահանջարկի ավելացմամբ և դրա անուղղակի արտացոլումն են նաև շինարարության ծավալները: Այսինքն, փորձեմ բացատրել, եթե բիզնեսի գործերն ավելի լավ են ընթանում, միջին խավի գործերն ավելի լավ են ընթանում, դա չի կարող իր արտացոլանքը չունենալ, օրինակ, բիզնեսի պարագայում նոր շինարակական օբյեկտների գործարկման (պահեստի ծավալի մեծացում, նոր արտադրական շենքերի ձեռք բերում) և նաև միջին խավի համար հիփոթեքային շուկայի զարգացման և նոր բնակարանային շինարարություների աճի վրա, այսինքն եթե մենք նայում ենք այդ ողջ կոմպլեքսին, ակնհայտ է, որ տնտեսական աճի ցուցանիշը շինարարության շուկայում չի բերել որակական տեղաշարժերի»,-նշեց Մանուկյանը:
Տնտեսագետն ասում է, որ ավելի խորն ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ մեծ հաշվով այս պահի դրությամբ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը.
«Այսինքն՝ հենց դրանով է պայմանավորված, որ տնտեսական աճը չի բերում միջին խավի ավելի մեծ տեսակարար կշռի ավելացման, հետևաբար, պահանջարկը չի աշխուժանում և սա, թեև, ինչպես դուք նշում եք, որ նախորդ տարվա անկման ֆոնին մենք հիմա մի փոքր որոշակիորեն աճ ունենք, նախ սա արդեն իսկ նշանակում է, որ մենք մեծ հաշվով դրական դինամիկա չունենք, որովհետև նախորդ տարի ցածր է բազան եղել և մենք դրա նկատմամբ ենք մի չնչին աճ ունեցել»,- բացատրեց մասնագետը:
Ըստ նրա՝ որակական առումով շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում մենք ունենք ռեցեսիոն միտումներ. գյուղատնտեսությունում դա ավելի ցցուն է, իսկ շինարարությունում որոշակիորեն պայմանավորված է մեր տնտեսական մոդելի թերի լինելով:
Անդրադառնալով 2018 թվականի կանխատեսումներին՝ տնտեսագետը նշեց, որ դրական դինամիկա այս պահի դրությամբ ակնկալել պետք չէ: Քանի որ, եթե անցած տարի կային մի քանի շինարակական նախաձեռնություններ, ապա այս տարի նման միտում չի նկատվում.
«Չպետք է մոռանալ, որ հաշվետվողականության տեսանկյունից Ամուլսարի, Թեղուտի հետ կապված որոշակիորեն արտադրական շինարարությունների ծավալների մեծացումը այդ ցուցանիշի վրա ինչ-որ չափով ազդել են: Իսկ նման մեծ նախագծեր 2018-ին չեն նախատեսվում է: Այսինք եթե հիմնական շարժիչ ուժը դիտարկում ենք միջին խավը, որը որ պետք է ձևավորի շուկայում պահանջարկ, այս առումով, այսուհանդերձ, 2018 թվականը բավականաչափ խնդրահարույց է լինելու: Ցուցանիշի աճը պետք է ապահովել, օրինակ ,ավելի գրավիչ դարձնելով հիփոթեքային պայմանները և դրան զուգընթաց նաև միջին խավի մոտ գնողունակության բարձրացումը»,-եզրափակեց տնտեսագետը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...