Գույքահարկի ավելացում ոչ թե 4, այլ 6 տարում. ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Գույքահարկի ավելացում ոչ թե 4, այլ 6 տարում. ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը

15:20 25.06.2020

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է ևս 4 հարց. նախ՝  կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կրթության  մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական  նախագծի փաթեթը:

Հիմնական զեկուցող Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկներ և լրացումներ չեն ստացվել:

Նախարարը պատասխանել է այս օրերին ամենաշատը հնչող հարցին՝ սեպտեմբերին աշակերտները դասի կգնա՞ն, թե՞  ոչ: Կրկին նշել է, որ անհրաժեշտ է դիմակ կրել և սոցիալական հեռավորությունը պահպանել:

Այնուհետ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Հարկային  օրենսգրքի»  գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության 2 առաջարկները:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է անշարժ գույքի հարկի բարձրացում, բայց նոր առաջարկներով ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

18:30 27.11.2024

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Նոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. […] ...

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

18:25 27.11.2024

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Հզորացվել են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները. գերժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան առավել արդյունավետ կառավարել օպերատիվ իրավիճակը, բարձրացնել արձագանքման մակարդակը։ ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությանը տրամադրվել են դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան քաղաքացիների արձագանքները […] ...

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

18:19 27.11.2024

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

18:14 27.11.2024

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

BACK_TO_TOP