Սպառնալ նրանով, թե դիմելու ենք ՄԻԵԴ, անընդունելի է. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների հայտարարությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Սպառնալ նրանով, թե դիմելու ենք ՄԻԵԴ, անընդունելի է. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների հայտարարությունների մասին

15:20 24.06.2020

«Ես ժամանակին ասել եմ, որ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչու Սահմանադրության 213-րդ հոդվածը, որը անցումային դրույթներում է զետեղված, կարող է փոփոխվել և՛ ԱԺ-ի կողմից, և՛ հանրաքվեի միջոցով, որովհետև հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին և տրամաբանական կլիներ, որ դրա նկատմամբ կիրառվեին այն նույն կանոնները, որոնք կիրառվում են դատական իշխանության գլխի փոփոխման դեպքում:

ՍԴ-ում տարբեր դատավորներ պնդում են, որ իրենք մյուս դատավորներից տարբեր կարգավիճակ ունեն: Մեկն ասում է՝ ես ավելի անձեռնմխելի եմ, քան մյուսը, որովհետև ընտրվել եմ այսինչ թվականին, մյուսն ասում է՝ ես ավելի քիչ անձեռնմխելի եմ»,- խոսելով ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխման մասին՝ այսօր ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշել է նաև, որ իրենք դիմել են Վենետիկի հանձնաժողով, և այդ կառույցն էլ գտել է, որ այդ անցումային շրջանը շատ երկար է, Սահմանադրության 213-րդ հոդվածն իրեն չի սպառել և ենթակա է փոփոխման:

Դիտարկմանը, թե ՍԴ դատավորները հայտարարում են՝ կբողոքարկեն մինչև ՄԻԵԴ, Վլադիմիր Վարդանյանն ասաց.

«Յուրաքանչյուրի իրավունքն է, սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին, այդ թվում՝ ՄԻԵԴ: Բայց սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, իմ կարծիքով, անընդունելի է: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, Հայաստանը պարտավորված կլինի այդ խախտումը վերացնել: Եթե չարձանագրի խախտում, հարցը կհամարվի փակված»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

18:30 27.11.2024

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Նոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. […] ...

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

18:25 27.11.2024

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Հզորացվել են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները. գերժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան առավել արդյունավետ կառավարել օպերատիվ իրավիճակը, բարձրացնել արձագանքման մակարդակը։ ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությանը տրամադրվել են դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան քաղաքացիների արձագանքները […] ...

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

18:19 27.11.2024

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

18:14 27.11.2024

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

BACK_TO_TOP