Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են վստահ և դինամիկ. կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են վստահ և դինամիկ. կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

19:07 14.06.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի:

«Հարգելի՛ Նիկոլ Վովոյի, առաջին հերթին ուրախ եմ ծանոթանալու կապակցությամբ ու ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, պետություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը:

Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Աշխարհի առաջնությունը լավ հնարավորություն է, որպեսզի «համադրենք ժամերը», վերջերս այցելել էիք այլ միջոցառման մասնակցելու համար և հանդիպել մեր երկրի նախագահի հետ: Այժմ վատ հնարավորություն չէ դիտարկել, թե ինչ վիճակում են գտնվում մեր հարաբերությունները:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է: Նախորդ տարվա հոկտեմբերին ես պաշտոնական այցով ժամանել եմ Երևան, մենք ստորագրել ենք մի շարք կարևոր համաձայնագրեր, այժմ արդեն կարելի է զբաղվել դրանց իրականացմամբ: Ակնկալում եմ, որ Ձեր կառավարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը: Եվս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ Մոսկվայում՝ կառավարության տանը»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

«Շնորհակալություն հարգելի Դմիտրի Անատոլիի: Ուրախ եմ հանդիպել և անձնապես ծանոթանալ Ձեզ հետ, ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել անցած Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել նաև ֆուտբոլի Աշխարհի առաջնության կապակցությամբ, որովհետև դա մեծ իրադարձություն է, Ռուսաստանն այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և ես հաջողություններ եմ մաղթում ռուսական թիմին այսօրվա խաղում և ընդհանրապես առաջնության ընթացքում:

Իհարկե, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ: Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում:

Իհարկե, մենք արդեն հայտարարել ենք, որ Եվրասիական տնտեսության միության հետ կապված մեր գլխավոր նպատակն է միությունը և դրան մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ և ավելի արդյունավետ նպաստի մեր տնտեսությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե, այդ հարցերը քննարկել ենք նաև ՌԴ նախագահի հետ:

Ընդհանրապես, դա շատ կարևոր հարց է, և իրականում մենք ուրախ ենք, որ արդյունավետ աշխատում ենք այդ հարցի շուրջ: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերությունները զարգանում են շատ պոզիտիվ, և պետք է հիմնվել այդ պոզիտիվի վրա, հիմնվել միմյանց ազգային շահերի վրա: Մենք ունենք շատ ընդհանուր ազգային շահեր, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան շատ արդյունավետ, ու մենք կներդնենք բոլոր ջանքերը դրա համար: Կա լավ և անհրաժեշտ մթնոլորտ, ուստի պետք է տրամադրվել արդյունավետ և դինամիկ աշխատանքի: Մենք շնորհակալ ենք Ձեր և Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

BACK_TO_TOP