Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

19:45 19.06.2020

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է։ Այս անգամ հետաձգման հիմք է հանդիսացել ամբաստանյալի շահերի պաշտպանի դիմումը։

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Նրա շահերի պաշտպանը նախորդ դատական նիստերի ժամանակ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը Շիրակի մարզի  առաջին ատյանի դատարանը մերժել էր, իսկ պաշտպանը այն բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունին խնդրել է նիստը հետաձգել, քանի դեռ Վերաքննիչ դատարանում քննվելու է իր միջնորդությունը։

«Դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ ամբաստանյալի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին դիմում է ներկայացրել այն հետաձգելու մասին։ Նրա միջնորդությունը քննվելու է Վերաքննիչ դատարանում, սա հաշվի առնելով՝ պաշտպանը դիմել է նիստը հետաձգելու խնդրանքով։ Ըստ նրա` չեն վերացել այն խոչընդոտները, որոնց մասին նախորդ նիստերին ինքը բարձրաձայնել է։ Հաշվի առնելով այս ամենը` դատավորը որոշում է կայացրել նիստը հետաձգելու և այն մեկ այլ հերթի նշանակելու մասին։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 13-ին»,- SHANTNEWS-ին ասել է դատավոր Ադրինե Ղուկասյանի աշխատակազմի ներկայացուցիչը։

Նշենք, որ գյումրեցի 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նախորդ նիստերը ևս հետաձգվել են ամբաստանյալի դատարան չներկայանալու պատճառով։ Անդրեյ Ռազգիլդեևը գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում, և ռազմաբազայի հրամանատարությունը նրա ներկայությունը դատարանում չէր ապահովում ու պահանջում էր անվտանգության երաշխիքներ։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։  57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»-ասված է գրառման […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:05 27.11.2024

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ Չարենցավանի […] ...

BACK_TO_TOP