Գյումրեցի Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են World Vision 2020 միջազգային մրցույթի հաղթողներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Գյումրեցի Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են World Vision 2020 միջազգային մրցույթի հաղթողներ

13:08 18.06.2020

Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանը և Կարինե Տիգրանյանը ճանաչվել են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած World Vision 2020 երգի հեռավար միջազգային մրցույթի մրցանակակիրներ։

Առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթին մասնակցել են  աշխարհի 45 պետությունների 725 մասնակիցներ։

«Մրցույթը մեկնարկեց մայիսի 5-ին, մինչ այդ արդեն Կատարողական արվեստի միջազգային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, համավարակի սահմանափակումներն ու անվտանգությունը հաշվի առնելով, որոշում էր կայացրել մրցույթը հեռավար անցկացնելու մասին։

Գյումրիի «Ընտանիք» կենտրոնից մասնակցության հայտ ներկայացրեցին 7 սաներ, նրանց խմբավարն է  օպերային երգչուհի Արևիկ Թանաշյանը։ Յոթ մասնակիցներից երկրորդ փուլ անցան միայն երկուսը, իսկ հունիսի 14-ին կայացավ եզրափակիչ փուլը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են երեկ՝ հունիսի 17-ին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Վիգեն Թանաշյանը։

Մրցույթը ժանրային սահմանափակում չի ունեցել, դրան մասնակցել են 5-75 տարեկան երգիչ-երգչուհիներ, իսկ կատարումները գնահատել են 40 երկրից ընտրված ժյուրիի հեղինակավոր անդամները։

«Գյումրեցի Կարինե Տիգրանյանը հաղթող ճանաչվեց 10-13 տարեկան խմբում և զբաղեցրեց առաջին  հորիզոնականը, իսկ Նորայր Հակոբյանը մասնակցում էր 10-15 տարեկան խմբում և օպերային ժանրում դարձավ «Գրան պրի» մրցանակակիր։ Մրցույթի ձևաչափը հեռավար էր, բայց ուղիղ միացմամբ չէր անցկացվում, այլ մասնակիցներն իրենց կատարումներն ուղարկում էին ասոցիացիայի էլեկտրոնային հասցեին, որն էլ տրամադրվում էր ժյուրիի անդամներին»,- ասաց Վիգեն Թանաշյանը։

Ըստ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Աննման Մինասյանի՝ գյումրեցի  մրցանակակիրները    մրցույթից հետո հրավեր են ստացել ու Հայաստանը կներկայացնենցհունիսի 28-ին Մալթայում կայանալիք GOLDEN VOICE պատանի երաժիշտ-կատարողների մրցույթին, որը տեղի կունենա կրկին օնլայն հարթակում:

Հեղինակավոր մրցույթին մասնակցում են երաժիշտ-կատարողներ աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներից:

Իսկ Կարինե Տիգրանյանը կներկայացնի Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին Իտալիայում կայանալիք San Remo Junior երգի հեղինակավոր մրցույթ-փառատոնում:

Հայաստանից 15 հայտ ներկայացրած պատանի երաժիշտ-կատարողներից մեր երկիրը ներկայացնելու հնարավորություն է ստացել «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սանը: Լսումները տեղի են ունեցել օնլայն հարթակում։ Կարինեն Հայաստանը իտալական բեմում կներկայացնի Էդիտ Պիաֆի Non je ne regrette երգը՝ 40 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Նշենք, որ ամենամյա San Remo Junior երաժշտական փառատոնը ամենահայտնի իտալական երաժշտական մրցույթ-մրցանակաբաշխությունն է, որտեղ լավագույնը ճանաչվելու համար մրցում են պատանի երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն Բրազիլիայում

13:38 29.04.2025

Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն Բրազիլիայում

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ռեկորդային աշխատավարձ կառաջարկի Կառլո Անչելոտիին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Եթե իտալացի մասնագետը գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, կդառնա Բրազիլիայի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ CBF-ում հավատում են, որ 65-ամյա մարզիչը կհամաձայնի նոր պաշտոնը ստանձնել հունիսին։ Այժմ ամեն ինչ կախված է նրա` Մադրիդի «Ռեալից» հեռանալու գործընթացից։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

13:30 29.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է […] ...

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

BACK_TO_TOP