18:30 17.06.2020
Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները:
Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն գյուղի բնակիչները մարզպետարան են գնացել, որտեղ նրանց բացատրվել են հողերի օրինական օգտագործման եղանակներն ու այն, թե ինչպես է պետք տնօրինել վիճահարույց հողակտորները:
Բասեն գյուղի բնակիչները մարզպետարանի դիմաց հավաքվել էին անվտանգության կանոնները պահպանելով: Գյուղատնտեսական աշխատանքների թեժ սեզոնին գյուղից դուրս գալ ստիպել է հողերի պակասը: Բասենցիներին վարելահողերն ու արոտները չեն բավականացնում, իսկ գյուղում ազատ հողակտորներ կան:
Խոսքը Բասենի հեռագնա արոտների մասին է, որոնք տարիներ առաջ Ախուրյանին են պատկանել: 2009 թվականին, վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ վարելահողերն ու արոտները տրվեցին այն գյուղերին, որոնց ամենամոտն էին դրանք գտնվում: Այդ ժամանակ շուրջ 890 հեկտար արոտ ու վարելահող դարձել է Բասենի սեփականությունը: Համայնքների խոշորացումից հետո, երբ Բասենը մաս կազմեց Ախուրյան խոշորացված համայնքի, հողատարածքները օգտագործելու ցանկություն նաև ախուրյանցիներն են հայտնել:
«Դրանք եղել են հեռագնա արոտավայրեր: Նախկինում պետական պահուստային հողեր են: 2009 թվականին կառավարության որոշմամբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով այդ տարածքները մտել են Բասենի տարածք՝ 890 հեկտար: Այն հատվածները, որտեղ վարձակալական պայմանագիր կա, բնականաբար, վարձակալը չի թույլատրելու այլ բնակչի իր արոտը կամ վարելահողը օգտագործել:
Կան նաև ազատ տարածքներ՝ մոտ 600 հեկտար, որոնց համար վարձակալության պայմանագրեր կնքված չեն, ու բնակիչները ցանկանում են վարձակալել: Ախուրյանի բնակիչներն էլ են ցանկանում, որովհետև իրենք արոտների խնդիր ունեն, խնդիրը երկու համայնքների բնակիչների մեջ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:
890 հեկտարից 250-ը վարձակալությամբ է տրվել: Վարձակալները Ախուրյանից, Կառնուտից ու Արթիկից են: Վարձակալված հողերի նկատմամբ գյուղացիները որևէ իրավունք չեն կարող ունենալ: Մնացած 640 հեկտարն է վիճելի, որը համայնքային սեփականություն է և մինչ այս միայն բասենցիներն են օգտագործել: Հիմա էլ պահանջում են տնօրինելու իրավունքը միայն իրենց տալ: Ախուրյանում էլ անասնագլխաքանակն է ավելացել, արոտները չեն բավականացնում:
«Հողի օգտագործման որոշումը տեղի է ունենում համայնքում, ավագանու կողմից, մարզպետարանում չի որոշվում: Այդ հողը համայնքինն է, դուք ձեր մեջ պետք է որոշեք: Եթե չեք կարող որոշել, ձեր համայնքն ի վիճակի չէ որոշել, ուրեմն համայնքապետը տեղում չէ, ուրեմն ավագանին տեղում չէ: Վարչական ղեկավարին մի քանի անգամ ասվել է, թե ինչ լուծում պետք է խնդիրը ունենա: Դրեք ավագանու քննարկմանը, հողը բաշխեք այն տենդերներով, որով ձեզ հասնում է»,- գյուղացիներին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը գյուղացիներին բացատրեց, որ նախորդ տարիներին հողերի անօրինական օգտագործում է եղել: Բասենցիները վարելահողերը մշակել են ու արոտներն օգտագործել առանց իրավական հիմքի, այսինքն՝ առանց վարձակալության պայմանագրերի: Հիմա հարցի լուծումը ազատ հողակտորները մրցութային կարգով վարձակալության տալն է:
Խնդիրը, ըստ գյուղացիների, համայնքների խոշորացման հետևանք է: Ու քանի առիթ էր, մարզպետարան էին եկել ու մարզպետին հանդիպել, նաև խոշորացումից իրենց դժգոհությունն արտահայտեցին: Ախուրյան համայնքը ներառում է 7 գյուղ։
«Քաղաքական քննարկում կա միավորման հետ կապված, մարդկանց հնարավորություն տալ տեղում անել ռեֆերենդում, որոշել` ուզո՞ւմ են մնալ համայնքում, թե՞ չեն ուզում: Այս պահին այդ խնդիրը չի կարող քննարկվել, բայց շուտով, նաև հաշվի առնելով այս տեսակ խնդիրները, քննարկման առարկա կդառնա այս խնդիրը: Այդ ժամանակ, եթե կորոշեք ձեզ տեսնել որպես առանձին համայնք, պետությունը քաղաքական կամք ու գործիք կտա ձեզ տեղում որոշելու»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Անկախ նրանից, թե հետո Բասենը կմնա՞ Ախուրյան համայնքի կազմում, թե՞ կառանձնանա, հողօգտագործումը վարձակալությամբ ու մրցույթով է լինելու:
Մրցույթն աշնանն են հայտարարելու, իսկ մինչ այդ բասենցիներն ու ախուրյանցիները հողերը համատեղ պետք է օգտագործեն:
09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը09:30 27.11.2024
Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերըՃապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...
09:20 27.11.2024
Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտինՄեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...
09:10 27.11.2024
Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...
09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ Չարենցավանի […] ...
09:00 27.11.2024
Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետՆոյեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։ Դեսպանը կարևորել է կայունության […] ...
08:52 27.11.2024
«Միլանի» ղեկավարնության կարծիքով «Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ ՍտրելեցըՉեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելու է «Սլովանին»: Խաղից առաջ իտալական ակումբը ներկայացրել է իր մրցակցին և անդրադարձել Սլովակիայի չեմպիոնի առաջատար Տիգրան Բարսեղյանին: «Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ Ստրելեցը: Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում գոլ են խփել միայն Ստրելեցն ու Վիմերը, բայց առաջնության ռմբարկուն Տիգրան Բարսեղանն է 11 գոլով: Հայ ու սլովակ ֆուտբոլիստները […] ...