15:21 14.06.2018
Պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարը չի ընդհատվում. եթե օրենքի ուժով խնդրին լուծում տալու փորձերը ձախողվեն, ապա պայքարի նոր ձևեր կընտրվեն: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է թե՛ պարտադիր բաղադրիչին, թե՛ վարվող ներդրումային քաղաքականությանը:
«Ժողովրդին չի ներկայացվում այնպես, ինչպես կա իրականում, որովհետև, որ ասում են՝ 70 տոկոսը տնտեսությունում է ներդրվում, այդպես չէ: Ժողովուրդը դա հասկանում է այսպես, որ ինչ-որ կազմակերպությունում են ներդրումներ անում, զարգացնում, սակայն այդպես չէ»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց՝ ֆոնդերը սահմանափակված են ներդրումներով, ունեն մեծ փաթեթ, որին Հայաստանում միայն երկու կազմակերպություն է համապատասխանում: Ու քանի որ նրանք սահմանափակված են օրենքով, ունեն պարտավորություն՝ Հայաստանում ներդրումներ անելու, նրանք ներդրում են անում պետական պարտատոմսերում՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, բանկերի պարտատոմսերում, բանկային ակտիվներում, և գումարը, Հարությունյանի կարծիքով, ուղղվում է այսպես ասած «վաշխառությանը», և այնտեղ տնտեսության զարգացման մասին խոսք չկա:
«Նույնիսկ, եթե հաշվենք, որ բանկերը վարկ են տալիս Հայաստանում մեծ կազմակերպություններին, կարող է, չէ՞, նման շղթա լինել. այդ գումարը գնա ինչ-որ մեծ կազմակերպության՝ որպես վարկ, պատկերացրեք՝ ինչ կազմակերպություններ են դրանք՝ հանքարդյունաբերություն և այլն, նույնիսկ այն մարդիկ, որ կուտակայինին կողմ են, բայց դեմ են հանքարդյունաբերությանը, իսկ ես վստահ եմ, որ նման մարդիկ շատ են, պետք է պատկերացնեն, որ այդ գումարը գնում է նաև հանքարդյունաբերությանը»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքերով՝ կարևոր է նաև ներդրումային համակարգը. եթե ներդրումները նման համակարգով են գնալու, դա նշանակում է՝ 20-30-40 տարի հետո որևէ մեկը գումար չի ստանալու, որովհետև չի կարող այս համակարգն այս ձևով աշխատել ուղղակի, այսինքն՝ ընդամենը այն 30 տոկոսն է աշխատում, որ ներդրվում է Հայաստանից դուրս:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամն անդրադարձավ պարտադիր կուտակային համակարգի գործարկման անդառնալիությանը՝ նշելով.
«Ասում են՝ անդառնալի կետին հասել ենք. մենք կուտակայինը ներդրել ենք 4 տարի, չէ՞: Պատկերացրեք՝ 4 տարում հասել ենք անդառնալի այս կետին, Փաշինյանը «Ելք»-ի իր ընտրազանգվածին դեմ է գնում, որովհետև իրեն ասել են՝ կոլապսի կենթարկվի տնտեսությունը: Լավ, բա որ 10 տարի անցնի՝ ի՞նչ է լինելու, ընկնելու ենք գերության մե՞ջ, այսինքն՝ եթե մի միջազգային ճգնաժամ եղավ, Հայաստանը դառնալու է զրո՞, եթե չես կարողանալու գումարները հետ տալ»:
Հարությունյանը նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է մնում՝ այս օրենքը պետք է օր առաջ սառեցվի, հասկացվի՝ այդ ֆինանսական հոսքերը ինչո՞ւ և ի՞նչ ձևով են ներդրվում, քանի որ այստեղ շատ թաքուն սխեմաներ կան, որոնք բոլորը պետք է բացահայտվեն:
Նա ասաց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի առաջարկած նախագծում շատ հետաքրքիր լուծումներ կային, մասնավորապես այն, որ կուտակայինի մասնակիցը, որը կորցնում է աշխատանքը, իրավունք ունի երեք ամիս իր աշխատավարձի չափով գումար ստանալ:
«Պատկերացնում եք, չէ՞, ինչ մոտիվացիա է. մարդը երեք ամսվա երաշխիք ունի, իսկ հիմա ինչպե՞ս է՝ մարդը, եթե աշխատանքը կորցնում է, առաջին պատահած գործին գնում է՝ կես աշխատավարձով, իր որակավորումը չօգտագործելով, իսկ այնպես երեք ամիս կփնտրեր: Այս կետը միայն մի որոշ զանգվածի կուտակայինի մասնակից կդարձներ, լավ կետեր ուներ, պետք էր ուղղակի լսել նրան»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ սպասում են ԱԺ խմբակցություններին ուղղված իրենց բաց նամակի պատասխանին: Հետագա քայլերին անդրադառնալով՝ նա ասաց, որ ինչպես միշտ փորձում են օրենքի սահմաններում հարցերը լուծել, հիմա էլ նույնն ենք փորձում անել, երբ այդ տարբերակը չլինի, կմտածեն՝ փողոցային պայքարի որ ձևերին են դիմում:
Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը ևս չի բացառվում, սակայն, շատ հավանական չէ:
«Տեսեք՝ Սահմանադրական դատարան դիմելու մի քանի ձև կա, ամենահեշտը պատգամավորներով դիմելն է, եթե այս պահին չարձագանքեցին, ստացվում է՝ մյուս ձևն է, համաձայն որի՝ որոշակի թվով ձայներ պիտի հավաքեն. դա ավելի դժվար ձև է, դրանից բացի՝ ամսեամիս Հայաստանը գցել ճահճի մեջ, որի մասին անգամ իրենք ասացին, այս տարբերակը չեմ բացառում, սակայն լիահույս եմ, որ ինչ-որ բան լինելու է»,- ասաց նա:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...