Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել

23:01 15.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն ավելացել է: Ըստ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների՝  մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, իսկ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում  արձանագրվել է մահվան 11 դեպք․ քաղաքացիներից 10-ը մահացել են մայրաքաղաքի հիվանդանոցներում, իսկ 11-րդ մահը գրանցվել է  հունիսի 13-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ Սա մարզի բուժհաստատությունում գրանցված մահվան առաջին դեպքն է: Մահացածը Գյումրու 69-ամյա բնակիչ է։

«Քաղաքացին մեզ մոտ է տեղափոխվել հունիսի 13-ին Գյումրի ԲԿ-ից՝ ծանր վիճակում։ Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Ըստ հարազատների՝ քաղաքացին ուղեկցող հիվանդություններ չի ունեցել, թոքաբորբով հիվանդանալուց հետո բուժհաստատություններ չի դիմել ու երկար ժամանակ բուժվել է տանը: Նրա մոտ զարգացել էր հիպոքսիա, ուղեղն էր ախտահարվել, վիճակը շատ ծանր էր, մեր հարցերին պատասխանել այդպես էլ չկարողացավ»,- SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ռաֆայել Հարությունյանը:


Ըստ բժշկի՝ քաղաքացին իրենց մոտ է ընդունվել արդեն կորոնավիրուս հիվանդության ախտորոշմամբ, քննարկվում էր նրան մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխելու հարցը, բայց առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով չեն տեղափոխել:

«Վիճակը գնալով ծանրացավ, եթե նույնիսկ տեղափոխեինք մայրաքաղաք, ճանապարհին հիվանդը կմահանար: Ասեմ նաև, որ մայրաքաղաքի երկու խոշոր կլինիկաներն այս պահին ծանրաբերռնված են, ազատ տեղեր էլ չունեին, որ մեր հիվանդին ընդունեին: Քաղաքացին մահացավ հենց մեզ մոտ ընդունվելու օրը՝ մոտ 12 ժամ անց»,– ասաց Ռաֆայել Հարությունյանը:

Քաղաքացու ընտանիքի անդամները վարակակիր են, թե՝ ոչ, բժիշկը տեղեկություն չուներ, միայն նշեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում  ընտանիքի անդամներից այս պահին որևէ մեկը չի բուժվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP