Արթուր Ալեքսանյանն ու գյումրեցի մյուս մարզիկները երեք ամիս է՝ մարզվում են բացօթյա տարածքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Արթուր Ալեքսանյանն ու գյումրեցի մյուս մարզիկները երեք ամիս է՝ մարզվում են բացօթյա տարածքներում

19:00 15.06.2020

Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետությունում մարզադպրոցների աշխատանքը դադարեցված է, իսկ դահլիճներում մարզումներ անցկացնելը՝ արգելված։

Այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային ու հանրապետական բոլոր մրցաշարերը հետաձգվեցին։

Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված մարզիկները որոշ ժամանակ անց վերսկսեցին իրենց  անհատական մարզումները, իսկ խմբային մարզաձևերը ներկայացնող մարզիկներն այժմ իրենց մարզումներն  անցկացնում են միայն բացօթյա տարածքներում։

Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճներում անսովոր լռություն է, մարզումներ փակ տարածքներում չեն անցկացնում: Տնօրինությունն արգելել է 32 մարզախմբերի 300 մարզիկներին նույնիսկ բացօթյա տարածքներում մարզվել:

«Անձամբ ես դեմ եմ պարապելուն, քանի որ երեխաները, այսպես, թե այնպես իրար հետ կշփվեն, իսկ դիմակներով մարզվելն անհնար է, ոչ մի սպորտսմեն դիմակով մարզում կատարել չի կարող թե՛ դուրսը, թե՛ ներսը, կապ չունի։ Ես որևէ հրահանգ չեմ տվել իմ մարզիչներին տարբեր սպորտաձևերից, որ դրսում պարապեն»,- ասում է Գյումրիի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանը։

Իսկ օլիմպիական քոլեջի շատ մարզիկներ միջազգային մրցաշարերի մասնակիցներ են, և արգելքի պատճառով նրանց մարզավիճակը վատթարանում է։

Բռնցքամարտի մարզադպրոցը մարզումները շարունակում է բացօթյա տարածքում: Անի թաղամասի մարզադաշտը հարմար վայր է, ֆիզիկական վարժությունների համար կան  մարզասարքեր:

Բռնցքամարտիկները խմբերով չեն գալիս, միմյանց հետ շփումը նվազեցնելու և հեռավորությունը պահպանելու համար սահմանվել է գրաֆիկ:

«Գալիս են զույգերով, հանձնարարությունները հիմնականում տարածության վրա են, չեմ թողնում մոտենան, հեռու տարածությունից խփում, հետ են գալիս»,- ասում է Գյումրիի բռնցքամարտի մարզադպրոցի վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանը:

Առավոտյան 07։30-ից սկսվող բացօթյա մարզումները տևում են վեց ժամ, մարզիկները հարմարվել են նոր պայմաններին: Թեև տեխնիկական վարժությունները լիարժեք չեն կարող անցկացնել, բայց փորձում են գոնե մարզավիճակը պահպանել։

Ըմբիշների մարզվելու վայրն էլ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն է։ Մարզադպրոցի 15-ամյա սան Լյովա Սարգսյանն իր տարիքային խմբում ունեցած վարկանիշով առաջինն է, համավարակի պատճառով մի քանի կարևոր մրցաշարերի մասնակցել չկարողացավ։

«Պետք է մասնակցեի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտերի Հայաստանի առաջնությանը ապրիլ ամսին, բայց համավարակի պատճառով մրցաշարը չկայացավ, հիմա դրսում շարունակում եմ իմ մարզումները»,- ասում է Լյովա Սարգսյանը:

2020 թվականին բոլոր մրցաշարերը ֆեդերացիաների որոշմամբ կասեցվել են կամ հետաձգվել:

Հայաստանի առաջնություններ  չեն անցկացվել, միջազգային մրցումների համար հավաքականների վերջնական կազմերն ու մարզիկների վարկանշային միավորները դեռ հայտնի չեն:

Հետաձգվեցին նաև հուլիսին Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերը, որից Հայաստանի համար հերթական օլիմպիական ոսկին էր ակնկալվում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի և Արթուրի անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, ակտիվ մարզումները չի դադարեցրել և նշում է՝ Արթուրը հաղթանակի  տրամադրվածությամբ պատրաստվում է  հաջորդ տարի կայանալիք Օլիմպիադային:

«Արթուրը այն մարզիկն է, որ շատ հոգեբանական խնդիրներ ու վնասվածքներ է հաղթահարել ու առաջ շարժվել, սա էլ կարող է հաղթահարել։ Հիմա Արթուրը իր մարզումները շարունակում է, կփորձենք նորից հասնել այն պիկին, որին ձգտում էինք։ Նույնը կարող եմ ասել Կարապետ Չալյանի մասին, հիմա անում ենք ամեն բան, որ երկուսով հաջորդ տարի կարողանան  հաղթանակով վերադառնալ Հայաստան: Երկուսն էլ Օլիմպիական խաղերի ռեյտինգ ձեռք բերած մեր մարզիկներն են»,- Արթուրի ու ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզումների մասին պատմում է վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

Համավարակը, ըստ մարզիչների, փոխել է նաև համաշխարհային սպորտի բնականոն ընթացքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP