13:40 12.06.2020
Գյումրիում քամու հետևանքով վնասված շենքերի մի քանիսի տանիքների նորոգումները համատիրություններն արդեն սկսել են։ Վնասված շենքերի թիվը 100-ից ավելին է։
Չափագրումներն ու հետևանքների վերացման համար պահանջվող ֆինանսների հաշվարկները համատիրությունները ներկայացրել են քաղաքապետարան։ Ծախսերի մի մասը համատիրություններն իրենց հավաքագրումների հաշվին են կատարում, մնացածը՝ քաղաքի բյուջեի հատկացումներով։
Վնասներ կրած շենքերը 18 համատիրությունների սպասարկման տարածքում են, որոնք էլ տեղական բյուջեից գումարներ կստանան վնասվածության աստիճանի չափով։ Ըստ այդմ՝ ավագանու որոշմամբ՝ Գյումրիի 21 համատիրությունից 18-ին վնասված շենքերի տանիքների ու մուտքերի նորոգմանն ուղղված բյուջեն կազմում է 29 մլն 400 հազար դրամ։
Տեղական բյուջեից համատիրություններին հատկացված գումարի մեծ բաժինը Կենտրոն համատիրությանն է՝ 10 մլն դրամ։ «Կենտրոն» համատիրության շենքերի կառուցման տարեթվերը սկսվում են 1800-ականներից, հասնում մինչև 1970-ականներ։ 100-ամյա շենքերի մեծ մասում նորոգումներ չեն կատարվել: Շուրջ 230 շենք է սպասարկում, կեսից ավելին տարբեր աստիճանի վթարայնության են, մի մասի տանիքները՝ վատ վիճակում։ Իսկ երկու շաբաթ առաջ ուժեղ քամին կրկնակի է վնասել քայքայված տանիքները՝ հասցնելով 4 մլն 400 հազար դրամի։
Շիրակացի 66 շենքի տանիքի մի մասը երկու շաբաթ առաջ ուժեղ քամին էր քշել։ Տանիքի վնասված հատվածի չափագրումներն հենց հաջորդ օրն էին արվել։
1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին պոկել է։ Հետևանքներն արդեն վերացնում են։ Կոտրված փայտե կոնստրուկցիաներն արդեն համատիրությունը փոխել է, հերթը թիթեղյա ծածկին է հասել։ Մեկ միլիոն դրամ համատիրությունն է ծախսում վերանորոգման համար՝ բնակիչների վճարումներից գոյացած գումարից է, բայց եռակին է անհրաժեշտ, որպեսզի 100 քառակուսի մետր մակերեսով տանիքի աշխատանքներն ավարտեն։
2 մլն դրամ էլ համատիրությանը հատկացվելու է տեղական բյուջեից։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...