13:22 30.12.2017
ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ամփոփել է անցնող տարին` Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:
Ըստ այդմ,2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով <> տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում` նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:
2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և <> տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <> տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):
2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...