Մասնավոր կառուցապատումների փաթեթները նախորդ տարվա համեմատ Գյումրիում կիսով չափ պակասել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մասնավոր կառուցապատումների փաթեթները նախորդ տարվա համեմատ Գյումրիում կիսով չափ պակասել են

13:00 06.06.2020

Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։

Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, փողոցաշինության լայնածավալ նախագծերից բացի, Գյումրին ունենալու է մասնավոր կառուցապատման տեղաշարժ։

Առաջարկություններին  դեռևս ընթացք չի տրվում ոչ միայն փաստաթղթային անավարտ ձևակերպումների, այլև համավարակի պատճառով առաջ եկած տնտեսական խնդիրների պատճառով։

Նախորդ տարի Գյումրիում մասնավոր շինարարության 25 ծրագիր է հաստատվել համապատասխան շինթույլտվություններով։ Ներկայացված նախագծերի թիվն այս տարի  կիսով չափ նվազել է: Մասնավոր կառուցապատման 10 ծրագրի շինարարության մեկնարկի փաստաթղթեր են օրինականացվել, որոնք էլ  ոչ մեծ  ծավալի են։

«Կումայրի» պատմական միջուկում վերակառուցման մեկ ծրագիր է մեկնարկի սպասում։ Խոսքը Աբովյան փողոցի նախկին դատախազության շենքի մասին է։ Արգելոցի  տարածքում գտնվող պատմական շենքը նախկին   սեփականատիրոջից անցել է մեկ այլ ներդրողի։ Մինչև սեփականատիրոջ  և քաղաքապետարանի ձեռքում կլինեն  շինթույլտվության փաստաթղթերը, տարածքի բարեկարգումն արդեն սկսել են: Շենքը, առանց արտաքին տեսքի ձևափոխությունների, բայց ներքին ենթակառուցվածքների փոփոխություններով, դառնալու  է  սպասարկման կենտրոն։

Վերջին երեք տարիներին Գյումրիի պատմական հին շենքերի հանդեպ հետաքրքրությունները այս ոլորտից են։ Հին ճարտարապետությունից ու կենտրոնից հեռու ակտիվ աշխատանքի ևս մեկ շինհրապարակ է քաղաքի երբեմնի հյուրընկալ վայրերից մեկը՝  նախկին «Շիրակ» հյուրանոցը, որը ևս հավակնում է դառնալ մեծ կենտրոն։

2018թ. մեկնարկած կապիտալ նորոգումների զգալի մասն ավարտին է մոտենում։ Սա մարզի հաստատված այն  ներդրումային ծրագրերից մեկն է, որի համար  կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել: Նախկին հյուրանոցի արտաքին տեսքից ու գունային առանձնահատկություններից միայն պահպանվել ու վերականգնվել է  արժեքավոր շինությունը՝ Ֆերդինանդ Առաքելյանի «Հյուրընկալություն» որմնաքանդակը։

Նախորդ տարվանից շարունակվող կառուցապատումների ավարտի ժամկետներից շեղումներ հավանաբար չեն լինի, քանի որ շինարարության ընթացքի դժվար ու աշխատատար մասն ավարտել են։

Քաղաքաշինության բաժնի համար խնդիր են մնում այն նախագծերը, որոնք ունեն շինթույլտվություններ, բայց աշխատանքների մեկնարկի ժամկետներն անորոշ են, իսկ այդպիսի փաթեթեները մեկ տասնյակի են հասնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP