Հայաստանն այսօր միջազգային բեմահարթակում հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր. Նալբանդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Հայաստանն այսօր միջազգային բեմահարթակում հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր. Նալբանդյան

20:30 28.12.2017

ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բացման խոսքով է հանդես եկել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաաստանում հավատարմագրված դեսպանները:

Ստորև ներկայացնենք Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը՝ մասնակի կրճատումներով.

«Այս տարի ևս Հանրապետության Նախագահը մեզ պատվել է իր բարձր ներկայությամբ՝ միասին նշելու գալիք Ամանորը: Մեզ հետ են Հայաաստանում հավատարմագրված դեսպանները։ Այսօր այստեղ հավաքվածները բարեկամներ են, որոնց միավորում են նաև Հայաստանի երկկողմ ու բազմակողմ բարեկամական կապերի առավել ամրապնդման համատեղ ջանքերը:

Անցնող տարում մենք` ձեռք-ձեռքի տված, նոր էջեր ենք լրացրել մեր արտաքին հարաբերությունների տարեգրությունում: 2017-ին մենք նշեցինք շատ երկրների հետ նորանկախ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու միջազգային կազմակերպություններին անդամակցության առաջին քառորդ դարը։

Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Քիչ է, իհարկե, եթե նկատի ունենանք մեր ժողովրդի հազարամյակների պատմությունը։ Սակայն, դրանք քսանհինգ յուրահատուկ տարիներ էին, որոնց ընթացքում ներդրված մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանը, բարեկամական կապեր հաստատելով տարբեր աշխարհամասերի բազմաթիվ երկրների հետ, այսօր միաջազգային բեմահարթակում հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր։ 

2018 թվականը Հայաստանում լի է լինելու մի քանի կարևորագույն հոբելյաններով, նաև լի է լինելու աննախադեպ իրադարձություններով և դիվանագիտական իրադարձություններով։ Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և ձեռքբերումների տարի՝ Ձեր համար` պարոն Նախագահ, մեր երկրի ու ժողովրդի, բոլորիս համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP