Մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+6.09 oC

Մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու. Շարմազանով

15:10 13.06.2018

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը գնահատելը:

«Տիկին Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է, սա ասում եմ ոչ որպես գործընկեր, այլ մարդ, որ առնվազն երեսուն տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին: Դա իր որոշումն է, դպրոցական տարիքից եմ ճանաչում, մենք նույն քաղաքից ենք»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ հարգանքով է վերաբերվում նախկին պատգամավոր, այժմ արդեն նախկին սոցապնախարար տիկին Թանդիլյանի որոշմանը, ապա ընդգծեց՝ կառավարության ցանկացած անդամի ցանկացած որոշում իր համար ընդունելի է, որովհետև քաղաքականության մեջ որոշումները մնում են քաղաքական:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սա նոր կառավարության աշխատանքում ինչ-որ ձախողում կարելի է համարել, ինչին նա արձագանքեց.

«Եթե հիմա ասեմ՝ կառավարության ճաքերն են, պիտի հետո սկսեք գրել՝ նախկին իշխանությունը չարախնդում է: Դա կառավարության ներքին խնդիրն է, մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու: Մենք չարախնդացող չենք, կայացած քաղաքական թիմ ենք և ևս մեկ անգամ ասում ենք՝ իրենց ներքին աշխատակարգն է, իրենց խնդիրն է, թող Փաշինյանը իր թիմակիցներով որոշի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»,- ասաց Շարմազանովը:

Նա նաև անդրադարձավ կուտակային համակարգի «պարտադիր» բաղադրիչին իշխանության վերաբերմունքի փոփոխությանը, հիշեցրեց՝ Փաշինյանի ընտրության ժամանակ ինքը խոսել էր իշխանության գալուց հետո նրա դիրքորոշումների կտրուկ փոփոխության հավանականության մասին:

«Թե՛ Հայաստանում, թե՛ ցանկացած այլ ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչը, բացի ընդդիմություն լինելուց, պետք է ունենա հստակ հայեցակարգ կարևորագույն հարցերի շուրջ»,- ասաց նա:

Շարմազանովը հայտնեց՝ ցանկացած հարցի քննարկումից առաջ խմբակցությունում քաղաքական թիմը բոլոր մինուս-պլյուսները հաշվի կառնի, և քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավարը կներկայացնի իրենց դիրքորոշումը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP